ՄԻՊ-ն այցելել է զոհված զինծառայողների ձերբակալված ծնողներին
![]() 264 Հինգշաբթի, 18 մայիսի, 2023 թ., 22:36 Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մայիսի 17֊ին՝ զոհված զինծառայողների ծնողների ձերբակալությունից անմիջապես հետո, այց են իրականացրել Ոստիկանության Շենգավիթի բաժին, առանձնազրույց ունեցել նրանց հետ։ Նշված դեպքի վերաբերյալ Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել են ահազանգեր, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և փաստաբանների կողմից։ Այսօր՝ մայիսի 18-ի վաղ առավոտյան, Պաշտպանի ներկայացուցիչները երկրորդ այցն են իրականացրել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, առանձնազրույց ունեցել զոհված զինծառայողի մայր Ազգուշ (Գայանե) Մարտիրոսյանի հետ, տեղում ծանոթացել նրա առողջական վիճակին և կազմված բժշկական փաստաթղթերին։ Արձանագրվել է, որ նրա մոտ առկա են որոշակի առողջական խնդիրներ և նա հրաժարվել է սննդի ընդունումից։ ՁՊՎ-ի վարչակազմի վերաբերմունքի, ինչպես նաև պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չեն ներկայացվել։ Պաշտպանի ներկայացուցիչների կողմից իրականացված այցերի շրջանակում պետական մարմինների ու պաշտոնատար անձանց վերաբերյալ ներկայացված բողոքներն արդեն իսկ ամփոփվել են և անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
