«Դաշնակցությունը պետք է դադարեցնի իր գործունեությունը». Հակոբ Ասլանյան. «Հրապարակ»
![]() 1074 Ուրբաթ, 19 մայիսի, 2023 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը կարծում է, որ Հայ հեղափոխական դաշնակցության գործունեությունը պետք է դադարեցվի։ Նա տարբեր տեղերում անկեղծացել է, որ ուզում է նման գործընթաց սկսել։ Իսկ դրա «իրավական հիմքը», ըստ Ասլանյանի, այն է, որ երբ 1998-ին ՀՅԴ գործունեությունը կասեցնելու որոշումը չեղարկվել է, «Կուսակցությունների մասին» օրենքով՝ ՀՅԴ-ն պետք է գործունեությունը վերսկսեր համագումար անցկացնելուց հետո, ինչը չի արել։ «Այո, Դաշնակցությունը պետք է դադարեցնի իր գործունեությունը, որովհետև հայակործան կազմակերպություն է, և դա ես չեմ ասում, դա ասել են իրենց շատուշատ ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ հայտնի մարդիկ»,- ասում է Ասլանյանը։ Նա այդ ուղղությամբ կոնկրետ գործողություններ դեռ չի պլանավորում․ «Ես ինձ համար նյութեր եմ հավաքում, որպեսզի ավելին իմանամ այդ կազմակերպության լրտեսական գործունեության մասին։ Սովորաբար քաղաքական կուսակցությունները պետք է համագումարով հաստատեն իրենց գոյությունը։ Իրենք դիտավորյալ «համագումար» բառը հանել են, «համաժողով» բառն են դրել, հիմա պետք է ճշտեմ՝ ինչո՞ւ է կոչվում համաժողով»։ Իսկ ճշգրտումներից հետո կսկսե՞ք կասեցման գործընթաց։ «Եթե ես այնքան նյութեր ունենամ, վստահ լինեմ, որ պետք է, ուրեմն հանդես կգամ, եթե ոչ․․․ եկեք անկեղծ լինենք, սա վերջին անգամն է, որ Դաշնակցությունն արենայում կա։ Ընդամենը մի քանի տարի հետո ՀՅԴ-ն, որպես մեռած կուսակցություն, կհեռանա քաղաքական ասպարեզից»,- ասաց ՔՊ-ականը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
