ԱՄՆ պետդեպը՝ Մոսկվայում կայանալիք հանդիպման մասին

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանթ Փաթելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում վերահաստատել է Վաշինգթոնի մոտեցումը, այն է՝ խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր է: «ԱՄՆ-ը ողջունում է [գործընթացը] և շարունակում աշխատել՝ տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու ուղղությամբ»,- «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ ասել է փոխխոսնակը:
Մեկնաբանելով մայիսի 25-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին տեղեկությունը՝ փոխխոսնակն ասել է. «Նա՝ [Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքատուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն], շարունակում է ներգրավված լինել այս հարցում... ։ Մայիսի սկզբին մեր հյուրընկալած բանակցությունները որակում ենք կառուցողական: Կողմերն իրենք են համաձայնել որոշակի դրույթների շուրջ: Այժմ նրանք ավելի լավ են հասկանում միմյանց: Ողջունում ենք շարունակական երկխոսությունն այս թեմայի շուրջ»,- նշել է պետքարտուղարության փոխխոսնակը:

«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
10602:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
10601:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
10600:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
115Երեկ, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
108Երեկ, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
107Երեկ, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
93Երեկ, 22:54
«Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս֊ուկրաինական հակամարտությունը»․ Գագիկ Համբարյան
123Երեկ, 22:36