«Մեծ ծավալներով հրդեհը ստիպում է, որ պետական մարմինները պատասխանեն հետևյալ հարցերին». բնապահպան

702
Ուրբաթ, 19 մայիսի, 2023 թ., 21:18
Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամը 21։00-ի դրությամբ Նուբարաշենի աղբավայրի հրդեհի մասին Փրկարար ծառայությունը թարմ հաղորդագրություն չունի, սակայն 911 ծառայությունից տեղեկացրել են, որ կրակը մարվել է, սակայն աղբավայրը շարունակում է ծխալ։
Շնորհակալ ենք բնության բերած անձրևին, որ օգնության հասավ հրդեհաշիջման ջոկատներին այս մարդածին աղետի ժամանակ։
Այդուհանդերձ, մինչև թունավոր գազերի արտանետումը մթնոլորտ չդադարի, փորձեք բաց տարածքներում չգտնվել։
Նուբարաշենի այս աննախադեպ վտանգավոր ու մեծ ծավալներով հրդեհը ստիպում է, որ պետական մարմինները պատասխանեն հետևյալ հարցերին․
ի՞նչ հանգամանքներում է առաջացել հրդեհը (աղբավայրի վերին շերտերի միտումնավոր այրումը կոմունալ ծառայությունների աշխատողների կողմից ընդունված, բայց ապօրինի ու պատժի ենթակա պրակտիկա է)- ի՞նչ քանակությամբ տոքսիկ նյութեր են արտազատվել մթնոլորտ և ինչ հետևություններ պետք է անել աղբավայրի վտանգավորությունը վերանայելու և Երևանի բնակչությանը պաշտպանելու համար
- կա՞ աղբավայրի կառավարման պլան, ի՞նչ թերացումներ են տեղի ունեցել դրա հետ կապված
արդյո՞ք պետական մարմինները պատասխանատվությամբ իրազեկել են բնակչությանը և իրականացրել են նրանց պաշտպանելու պարտականությունը (պաշտպանվելու մասին կարծես ոչ մի հայտարարություն չի եղել) - և վերջապես հռետորական հարց, բա՞ ասում եք՝ բոլոր ռիսկերը կառավարելի են․․․
(կառավարության կողմից անպատասխանելի ավելի բարդ հարցեր չենք բարձրացնում՝ ՎԶԵԲ ֆինանսավորմամբ Նուբարաշենից չտարբերվող նոր աղբավայրի կառուցման և թափոնների հետ կապված այլ հարցեր)»:


Աղբյուրը` Լևոն Գալստյան

«Բացառիկ կլիմայական երևույթ»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
104Երեկ, 11:48
«Կաղնիները զանգվածաբար վարակված են»․ Քրիստինա Վարդանյան
19722.06.2026, 15:24
«Դե ինչ, ծափահարեք քաղաքապետին»․ Քրիստինա Վարդանյան
27020.06.2026, 16:30
«Հացենիները կատալպայով փոխարինելը հանցանք էր»․ Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
24720.06.2026, 16:00
«Ուղղակիորեն լեգիտիմացվում է ադրբեջանական զինված ուժերի ներթափանցումը և 3000 հա տարածքի զավթումը». բաց նամակ (լուսանկար)
65016.06.2026, 23:39
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով
31915.06.2026, 20:18
«Նորմալ երկրում մարդկանց արդեն տարհանած կլինեին». Արեն Ափիկյան (տեսանյութ)
33715.06.2026, 13:00
«Ծանր մետաղներով հարուստ հոսքաջրերը հոսում են Կապանի փողոցներով»․ Մարիամ Սուխուդյան (տեսանյութ)
30915.06.2026, 12:48