Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Տիկին Գայանեի կալանքն աննախադեպ է ողջ Հայաստանի պատմության մեջ». Ա. Իշխանյան

«Տիկին Գայանեի կալանքն աննախադեպ է ողջ Հայաստանի պատմության մեջ». Ա. Իշխանյան
213
Շաբաթ, 20 մայիսի, 2023 թ., 22:00

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ԵԹԵ․․․
Թող ինձ ներեն մինչ այսօր Հայաստանում եղած բոլոր քաղբանտարկյալները, բայց տիկին Գայանեի կալանքն աննախադեպ է ողջ Հայաստանի պատմության մեջ։ Համոզված եմ, որ նույնիսկ ստալինյան շրջանում, նման բան՝ կալանավորել Հայրենական պատերազմում զոհվածի մորը, անհնար է պատկերացնել։ Բռնապետիկի հրահանգը կատարող այս ողորմելի քննիչ-դատաղազ-դատավորներն այս որոշումով, իրականում կալանավորեցին ողջ հայ ժողովրդի արժանապատվությունը։ Եթե այս կալանքը չդառնա համազգային ընդվզման և ապստամբության առիթ, ուրեմն իսկապես ողջ հայ ժողովուրդը կորցրել է իր արժանապատվությունը և շուտով կկորցնի նաև հայոց պետությունը»։

Աղբյուրը`   Ավետիք Իշխանյան