Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ովքեր ասում են, թե ԱՄՆ-ն կփրկի, Ֆրանսիան կփրկի, ՌԴ-ն կփրկի՝ կա՛մ ստում են, կա՛մ մոլորության մեջ են». քաղաքագետ

«Ովքեր ասում են, թե ԱՄՆ-ն կփրկի, Ֆրանսիան կփրկի, ՌԴ-ն կփրկի՝ կա՛մ ստում են, կա՛մ մոլորության մեջ են». քաղաքագետ
210
Երեքշաբթի, 23 մայիսի, 2023 թ., 03:18

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի պարզ ճշմարտություն.
Բոլոր նրանք, ովքեր ասում են, թե ԱՄՆ-ն կփրկի, Ֆրանսիան կփրկի, Ռուսաստանը կփրկի, Մոզամբիկը կփրկի, նրանք կա՛մ ստում են, կա՛մ կործանարար մոլորության մեջ են։
Հայը միայն մեկ բարեկամ ունի ու դա կրկին հայն է։
Հաջողության կհասնենք, երբ մեր մեջից արմատախիլ անենք օտարերկրյա ազդեցություն կրողներին և մեր փրկությունը մեր մեջ կփնտրենք։
Օտարների շահերին ծառայողները թուլացնում են մեր միասնականությունը, մեր սեփական ուժերի նկատմամբ հավատը ջարդում են և մեզ հոգեբանորեն ու ֆիզիկապես դնում օտարների կամքից կախվածության վիճակում։
Բոլոր մնացած պետությունները կարող են մեզ դաշնակից ու թշնամի լինել, երբ մենք ներսում կգտնենք մեր խնդիրները լուծելու ուղին, կդնենք մեր առաջ մեր զարգացման ուղղությունը և մյուս բոլոր պետությունների մեջ կփնտրենք մեր նպատակներին հասնելու համար հավանական աջակիցների։
Մեծ տերություններին թշնամիներ հռչակողներն էլ շատ քիչ կապ ունեն ազգային շահերի հետ։ Մենք հնարավորություն և իրավունք չունենք այսօր որևէ մեծ պետության թշնամի հռչակելու, որովհետև մեր խնդիրներով հանդերձ մենք մեզ դարձնում ենք գլոբալ տեղաշարժերի մարտադաշտ։
Բոլոր նրանք, որ կգան այս կամ այն երկրի անունից, պետք է ուղարկել հեռու...»

Աղբյուրը`   Արա Պողոսյան