«Չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա». Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի ԱԺ խորհրդարանական մեծամասնությանը
Նախագահներին ուղղված վերջնագրային պահանջները իմ մասով համարում եմ անտեղի և վիրավորական: Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում։ Դուք այդքան նաի՞վ եք։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր չտեսնել, որ վերջին երկու տարին Արցախի բացահայտ հանձնում է տեղի ունենում: Մենք դրա մասին խոսել ենք հանրային և բոլոր առիթներով: Արցախի ԱԺ-ն իր մեծամասնությամբ (բացառությամբ 4 պատգամավորի), իրենց առաջնորդներով որևէ կերպ չի արձագանքել մեր զգուշացումներին: Դուք սատարեցիք Հայաստանի իշխանություններին 2021 թվականի ընտրությունների ժամանակ: Դուք «չնկատեցիք» նախորդ տարվա ապրիլ-մայիսին Երևանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը: Ձեր հնազանդությամբ և Հայաստանի իշխանություններին գոհացնելու ձգտմամբ դուք թույլ տվեցիք, որ Արցախի ճակատագիրը որոշվի առանց ձեր մասնակցության: Այնպես որ, չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա: Եվ հաստատ՝ դուք չէ, որ կարող եք դատողություն անել իմ հայրենասիրության մակարդակի մասին: Իմ մոտեցումները չեն փոխվել՝ Հայրենիքի համար պետք է պայքարել, այլ ոչ թե պայքար ձևացնել»:

Անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքին
219:54
«Պայքարում էին, որ իշխանության գան՝ փող աշխատեն, հիմա իրենց ունեցածը կտան Նիկոլին»․ Արգիշտի Կիվիրյան
2319:36
ՄԱԿ ԳԱ շրջանակներում Արարատ Միրզոյանը կարճ զրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ (տեսանյութ)
2719:30
Նյու Յորքում տեղի է ունեցել Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարների հանդիպումը
5819:06
«Շաբաթօրյա զբոսանք Արաբկիրում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5618:42
Թրամփը բացառել է Կուբայի դեմ ռազմական գործողության իրականացումը
12218:30
«Կարծում եք՝ պատից նկարը մաքրելով՝ կջնջե՞ք աննկուն ոգին, որ սերունդների համար արժանապատվության չափանիշ է դարձել»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
6317:48
«Պաշտոնյաների բարձր աշխատավարձը հանրության ցածր կենսամակարդակի ֆոնին ընկալվում է որպես արտոնություն»․ Հրայր Կամենդատյան
6317:18