«Սամվել Ալեքսանյանը շարունակում է փչացած, մկնահոտ կոնֆետներ վաճառել». Ոսկան Սարգսյան
![]() 299 Երեքշաբթի, 23 մայիսի, 2023 թ., 14:12 Լրագրող Ոսկան Սարգսյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով լուսանկարներ. «4 օր առաջ՝ մայիսի 19-ին Ավան թաղամասի «Երևան Սիթի» սուպերմարկետից տուփով սուր մկնահոտ, կոնֆետների ծայրերը պոկված շոկոլադե կոնֆետներ էի գնել։ Այդ մասին Ֆեյսբուքի իմ էջում հրապարակում եմ արել։ Դրան արձագանքելով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանն իմ էջում, իմ գրառման տակ գրել էր՝ ահազանգին ընթացք կտրվի։ Որպես լրագրող, սովոր եմ իմ բարձրացված հարցերի վերաբերյալ հետևողական լինել։ Այսօր՝ մայիսի 23-ին նույն սուպերմարկետից նույն կոնֆետներից գնեցի։ Գնածս տուփում նույն, կարելի է ասել՝ ավելի փչացած կոնֆետներ են։ Հանրախանութի դրամարկղի կտրոնի, կոնֆետների տուփի և փչացած կոնֆետների լուսանկարները ներկայացնում եմ։ Մեծահարուստ Սամվել Ալեքսանյանը շարունակում է փչացած, մկնահոտ կոնֆետներ վաճառել՝ հարստանալով գնորդների առողջության հաշվին։ Իսկ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, չնայած պաշտոնյա Անուշ Հարությունյանի հավաստիացմանը, այդ հարցում անգործության է մատնված»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
9210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9410:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
8410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
9509:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10309:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9907:06



