«Արագընթաց երկաթուղային գիծը կձգվի մինչև Բաքու». Էրդողանը նորից խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին
![]() 260 Երեքշաբթի, 23 մայիսի, 2023 թ., 21:48 Թուրքիան կշարունակի զարգացնել եղբայրական Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցության ենթակառուցվածքը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով պետության ղեկավարի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի «Մետաքսի ճանապարհի վերակենդանացման» նախագծում Ադրբեջանի չներառման հանգամանքը: «Թուրքիան կզարգացնի ադրբեջանցի եղբայրների հետ տրանսպորտային հաղորդակցության ենթակառուցվածքը, չնայած այն բանին, որ Հանրապետական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարն անտեսում է Ղարաբաղը և Զանգեզուրի միջանցքը»,- Թուրքիայի նախագահի խոսքերն է մեջբերում Anadolu-ն։ Էրդողանը հայտարարել է Թուրքիայում արագընթաց երկաթուղու կառուցման մասին, որն, իբրև թե, ձգվելու է մինչև Բաքու։ «Նրանք, ովքեր դուրս են գալիս Լոնդոնից, կկարողանան մեր երկրի տարածքով հասնել Պեկին։ Իհարկե, մենք այդ ամենը կիրականացնենք՝ չբացառելով Ադրբեջանին, այլ նրա հետ ուս ուսի տված»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
