ՔՊ-ականներն ասուլիսից հետո անակնկալի են եկել. տեղները չեն գտնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչեցրած մտքերը անակնկալի են բերել նաեւ շատ ՔՊ-ականների, թեեւ տարբեր հանդիպումների ժամանակ Փաշինյանը թափանցիկ ակնարկներով ասել է, թե ինչ ողբերգություններ են մեզ սպասվում: Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.600 ք/կմ-ի սահմաններում, ապա դա ներառում է նաեւ Արցախը եւ անկլավները:
Բանն այն է, որ մինչ այս Փաշինյանը ՔՊ-ականների հետ հանդիպման ժամանակ պարբերաբար խոսել է Արցախի վերաբերյալ բանակցությունների մասին, ասել է, որ վիճակը ծանր է, Հայաստանը մանեւրելու տարբերակներ է փնտրում, բայց հստակ չի ասել այն, ինչ ասել է իր ասուլիսի ժամանակ։ Ստացվում է՝ ՔՊ-ականներն էլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ են առաջին անգամ լսել այդ ճակատագրական հայտարարությունները»:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

«Ժողովուրդն իշխանություններին մանդատ չի տվել սահմանադրական հանրաքվե կազմակերպելու համար»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
3115:12
«Ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություն»․ Տաթևիկ Հայրապետյան
7213:12
«Շողեր ջան, Լյովիկին կարգի հրավիրի, pls»․ Նիկոլ Փաշինյան
8413:06
«Ասելու են՝ չի անցնում՝ չի անցնում, ցրում ենք պառլամենտը»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
9212:00
«Արտահերթ ընտրության հեռանկարը և դրան զուգակցվող սպառնալիքներն ակնհայտ շանտաժ են»․ Արմեն Աղայան
9111:42
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ուկրաինային 7,9 մլրդ եվրո հատկացնելու մասին
19511:25
«Ամերիկյան կողմից որևէ պատասխան չենք ստացել»․ Իրանի ԱԳՆ
14011:13
«Նիկոլի հետ հանրաքվեի գնալը նույնն է, որ գայլը ոչխարին հրավիրի իր տուն ընթրիքի»․ Ռուբեն Մխիթարյան
8110:48