«Այդտեղ շահառուն Ոսկեպարն է»․ Փաշինյան
![]() 325 Չորեքշաբթի, 24 մայիսի, 2023 թ., 17:47 «Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ տարածքային ամբողջականության սկզբունքին, նաև անկլավների խնդրին, դրանից հետո որոշ քաղաքական շրջանակներ տարբեր շահարկումներ են անում այս հարցի շուրջ, թե գյուղերի ճակատագիրը որոշված է և այլն, կխնդրեի պարզաբանեիք»,- դիմելով վարչապետ Փաշինյանին, ասաց ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը: Պատասխանելով հարցին Փաշինյանն ասաց. «Դժբախտաբար, թե բարեբախտաբար ոչ մի բան էլ որոշված չի, այդ հարցի շուրջ վերջնական համաձայնեցում չկա: Եթե կլինի հստակ պայմանավորվածություն Ադրբեջանի հետ, կգամ կասեմ՝ կա պայմանավորվածություն»: Անդրադառնալով Ոսկեպար համայնքի խնդրին, ասաց. «Ես հիշում եմ, էդ թեմայով զրուցել եմ ոսկեպարցիների հետ, ասել եմ, որ այդ հարցի հետ կապված՝ կոնկրետություն չկա: Իրենց ասել եմ, որ էն խոստումը, որը ձեզ տվել եմ, չեմ մոռացել, որովհետև, այսպես ասած՝ Ոսկեպարը ամենաշահառու համայանքներից մեկն է. նա երկու կողմից է շահառու. և՛ ճանապարհի մասով, և՛ անկալվներից մեկը գտնվում է, ըստ էության իր հարևանությամբ»,- ասաց Փաշինյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
