«Ինչո՞ւ մարդիկ չեն կարողանում օգտվել պետպատվերից». Տրդատ Սարգսյանը՝ Անահիտ Ավանեսյանին

«Ինչո՞ւ մարդիկ չեն կարողանում օգտվել պետպատվերից», Ազգային ժողովում Տրդատ Սարգսյանը հարց հղեց Անահիտ Ավանեսյանին:
«Վերջին ամսին իրականացրել ենք հերթագրման համակարգի ավտոմատացված ընդհանրական ներդրում, ինչը հանգեցրել է, որ այլևս բժշկական կենտրոնները չեն կարող հերթագրումից դուրս հերթագրման կանոնները խախտելով պացիենտների սպասարկել: Սա վերաբերվում է պլանային հետազոտություններին և բժշկական օգնությանը: Սա շատ կարևոր սկզբունքային նորամուծություն է, որը պետք է օգնի, որ մենք ունենանք կարգավորված հստակ թափանցիկ դաշտ բոլոր թե´ պացիենտների, թե´ բուժկենտրոնների համար: Հասկանում ենք, որ ցանկացած նորամուծությունից հետո առաջին 1-2 շաբաթվա ընթացքում որոշակի անհարմարություններ լինում են, բայց կարծում ենք, որ աշխատանքային կարգով դրանք կվերացնենք և պիտի պահպանենք այս սկզունքը:
Մյուսը՝ առաջիկայում Առողջապահության նախարարությունն այն ծրագրերի շրջանակներում, որոնք որ գործում են օֆերտայի սկզբունքով, օրինակ զինծառայողների, անհետաձգելի բուժօգնության, որոշակի կանխատեսումներ իրականացրել է և վերաբաշխման նախագիծը գտնվում է կառավարության քննարկման փուլում: Առաջիկայում նաև այդ տեսանկյունից կունենանք հավելումներ: Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ մեզ համար շատ կարևոր է, որ այս հերթագրման նոր համակարգը գործի և թափանցիկ և արդար կերպով այսուհետ շարունակենք աշխատել»,- պատասխանեց նախարարը:

Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
77Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
193Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
49719.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
34518.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
33918.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
79115.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
103313.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
315113.08.2026, 00:33