Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել
![]() 950 Հինգշաբթի, 25 մայիսի, 2023 թ., 10:30 ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել. «Սույն թվականի մայիսի 13-ին՝ տեղեկանալով ՀՀ տարածքում գտնվող բանանի պահեստում շուրջ 1 տոննա կասկածելի զանգվածի առկայության մասին, անմիջապես ձեռնամուխ եմ եղել համապատասխան քայլեր ձեռնարկելուն։ Մասնավորապես, զանգահարել եմ ՀՀ ԱԱԾ տնօրենի ընդունարան, արդյունքի չհասնելով՝ քիչ անց ձայնային հաղորդագրություն եմ ուղարկել ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որից հետո՝ կարճ ժամանակ անց, Արմեն Աբազյանը զանգահարել է ինձ։ Հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել եմ նրան, որ բանանի ներմուծմամբ զբաղվող իմ մտերիմի ընկերության աշխատակիցները կոնտեյների մեջ՝ ակնկալվող բանանի փոխարեն, հայտանաբերել են խոշոր ծավալի անհայտ ծագման փոշենման զանգված։ Տեղեկացրել եմ նաև, որ ընկերության տնօրենը՝ փաստաբանական խմբի հետ միասին, ԱԱԾ շենքի դիմաց է և ցանկանում է հաղորդում տալ։ ԱԱԾ պետին խնդրել եմ ընդունել հաղորդումն ու արագ ընթացք տալ գործին։ Եվ այս պարագայում, խախտելով գաղտնիության և անձի պաշտպանության իրավունքը, ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում այն մարդկանց նկատմամբ, ովքեր ահազանգել են դեպքի մասին։ Բոլորին հասկանալի է, որ մարդիկ, ովքեր ցուցաբերելով իրական քաղաքացիական գիտակցություն, պատկան մարմիններին տեղեկացրել են 1 տոննա կոկաինի առկայության և գտնվելու վայրի մասին, կարող են ունենալ անձնական անվտանգության խնդիրներ։ Ելնելով մի շարք գործոններից առայժմ ձեռնպահ կմնամ այլ մանրամասներ ներկայացնելուց՝ հորդորելով պատկան մարմիններին անտեղի մարդկանց չքաշքշել։ ՀՀ համապատասխան ծառայությունները հրաշալի տեղյակ են կատարվածի մասին, գիտեն եղելությունը ուստի և կոչ եմ անում այս գործի շրջանակներում բացառել «վհուկների որսն» ու բացահայտել ամբողջ իրականությունն ու իրական պատասխանատուներին»: |

«Ուժի լեզուն սկսում է զիջել հաշվարկի լեզվին». Դավիթ Անանյան
9017:12
«Կեսօրին ժամանակ գտավ՝ անդրադառնալու»․ Հակոբ Բադալյան
7617:00
Իրանը կմասնակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին
16616:07
«Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի որոշումը»․ Նիկոլ Փաշինյան
18215:50
«Իրանի բնակիչները պատրաստ են պայքարել և մահանալ իրենց Հայրենիքի համար, ոչ թե զբաղվել ինքնախաբեությամբ»․ Արման Աբովյան
11615:06
«Մեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ չի կարող»․ Տիգրան Դումիկյան
10915:00
«Ներկա պայմաններում խոսք անգամ լինել չի կարող «Թրիփփ»-ի գործարկման մասին»․ Արմեն Այվազյան
10714:54
«Այն, որ ուժայիններին ապօրինի հրահանգներ է տալու, ակնհայտ է». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
14714:42
