Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Փաստորեն, մեզ թուրքերը պիտի կադաստրի վկայական տան՝ մեր երկրում ապրելու համար». Աննա Մկրտչյան

«Փաստորեն, մեզ թուրքերը պիտի կադաստրի վկայական տան՝ մեր երկրում ապրելու համար». Աննա Մկրտչյան
386
Հինգշաբթի, 25 մայիսի, 2023 թ., 11:54

«Հարգելի՛ հայրենակիցներ, փաստորեն մենք մեր հայրենիքում այլևս տնվոր և քոչվոր ենք, մեզ, փաստորեն, թուրքերը պիտի տան կադաստրի վկայական՝ մեր երկրում ապրելու համար»,- ԱԺ-ում ՀՀ վարչապետի երեկվա հայտարարությանն անդրադառնալով, ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: «Միգուցե հետո էլ թուրքերից ամեն մեկս մեր տների համար շինթույլտվություն ուզենք»,- ասել է պատգամավորը՝ հավելելով. «Ինչքան էլ ինքն ու իրա նմանները ջանան, ո՛չ մեր երկիրն է ապօրինի պետություն դառնալու, ո՛չ մենք՝ մեր հայրենիքում քոչվոր»: