«Չկա գոնե մի հոգի, որ հրաժարական տա». Սևակ Հակոբյան
![]() 458 Ուրբաթ, 26 մայիսի, 2023 թ., 10:48 Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Մեկ հարց ինձ, այնուամենայնիվ, շատ է հետաքրքրում՝ էդ ո՞նց է կարողացել Նիկոլ Փաշինյանը հավաքել թիմ ու բոլորին նույն որակի։ Մի հոգի չէ, երկու հոգի չէ․ Ազգային ժողովի խմբակցություն, Կառավարության կազմ, նախարարություններ, մարզպետներ՝ նույն՝ հանձնելու, հող ու Հայրենիք զիջելու դավաճանական գաղափարի շուրջ։ Երբ հարցում ենք անում փողոցում ու 100-ից մեկը ասում է՝ Արցախը պետք է հանձնենք, մենք հրապարակում ենք՝ որպես դատապարտելի, կործանված մարդու տեսակետ, հանրությունը պախարակում է։ Էս մարդը էդպես ո՞նց է կարողացել հատ-հատ ջոկել էդ մտածելակերպն ունեցող մարդկանց ու հավաքել մի տեղում։ Խոշորացույցո՞վ եք իրար գտել, հոտառությա՞մբ, թե՞ ինչ-որ խմբակում եք առաջ եղել, վրաներս խաբար չկար։ Չկա անգամ մի հոգի գոնե, որ հրաժարական տա, ինչ-որ պատճառ գտնի, ասի չեմ աշխատում ու դուրս գա էդ սեկտայից։ Էս մարդիկ մեր կողքին ապրել են երկար տարիներ, մի մասը եղել են պաշտոնների նախկինների՝ այդ նույն հողը պահողների ժամանակ, անգամ պատերազմի մասնակցել, հիմա խաչ են քաշում սաղ անցածի վրա։ Ահա թե պաշտոնը ինչ բան ա, փողը ինչ բան ա։ Մեծամասամբ ջահել տղաներ և աղջիկներ եք, մոտավորապես իմ տարիքի, նույն երկրում ապրել ենք, նույն օդը շնչել ենք, նույն դպրոցներում սովորել ենք, էդ ո՞նց դուք էդպիսին դարձաք։ Սաղիդ պատմության դասատուն Սուրեն Պապիկյա՞նն էր, չեմ հասկանում։ Նրանց հետ երկխոսելու բան չկա, շփման եզր չկա, մենք ու իրենք ընդհանուր ո՛չ հայրենիք ունենք, ո՛չ հող ու երևի ոչ էլ կրոն»: Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
341Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
344Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
349Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
229Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
302Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
267Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
254Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
305Երեկ, 09:52
