«Արայիկ Հարությունյանը նո՞ր է իմացել, որ Արցախը հանձնում են, թե՞ ուզում է ցույց տալ, որ մաքուր է». Տ. Աբրահամյան
![]() 713 Ուրբաթ, 26 մայիսի, 2023 թ., 22:54 «ՀՀ-ում իշխանության գլխին մի մարդ է, ով պատրաստ է հանձնել հայրենիքը։ Իշխանական ներկայացուցիչները պետք է հասկանան, որ գուցե կարճ ժամանակով կարողանան պահել իշխանությունը, բայց պատմությունը չեն կարող սրբագրել: Տարիներ հետո արձանագրվելու է, որ եղել է Նիկոլ Փաշինյան, ով դավաճանել է իր հայրենիքին, և եղել են մարդիկ, որոնք տեր են կանգնել այդ դավաճանությանը և դա խարան է լինելու իրենց սերունդների գլխին»,-այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Խորհրդարանում մի քանիսն ասում են, որ Վազգեն Սարգսյանի գծի կրողներն են, միշտ հղում են անում, բայց երբ նրա ազատագրած հայրենիքը հանձնում են, ծպտուն չեն հանում, փորձում են այլ պատճառաբանություններ բերել, մինչդեռ կոլեկտիվ պատասխանատվությունից բացի կա նաև անհատական պատասխանատվություն», - ավելացրել է պատգամավորը: Անդրադառնալով Արցախից հնչող հայտարարություններին՝ պատգամավորը նշել է, որ Արցախի իշխանություններն այս հարցում մեծ պատասխանատվություն են կրում. «Արայիկ Հարությունյանը ինչո՞վ է տարբերվում Փաշինյանից, նոր է՞ իմացել, որ Արցախը հանձնում են, որ կոչեր է անում, թե ուզում է ցույց տալ, որ իր դեմքը մաքուր է, ամեն բան մարդկանց աչքի առջև է կատարվել և դա բոլորը հասկանում են»: Մանրամասները՝ տեսանյութում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
