Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Որ ելույթով լիներ, հիմա սաղ հարցերը լուծված էին». Փաշինյան

«Որ ելույթով լիներ, հիմա սաղ հարցերը լուծված էին». Փաշինյան
286
Կիրակի, 28 մայիսի, 2023 թ., 15:12

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղում նորակառույց մանկապարտեզի բացման արարողությունից հետո վարչապետը կարճ զրույց ունեցավ բակում հավաքված բնակիչների հետ: Թոշակառուներից մեկը դիմելով Փաշինյանին՝ ասաց. «Շնորհավորում ենք Ձեր ելույթը, հալալա. ապագան, որ ասում եք կա, ուրեմն կլինի»: Փաշինյանն արձագանքեց. «Դարդն էն ա, որ մենակ ելույթով չի: Որ ելույթով լիներ, հիմա սաղ հարցերը լուծված էին»:

Քաղաքացին հավանաբար նկատի ուներ Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում վարչապետի ելույթը: