«Փաշինյանի քայլերն ու հայտարարությունները ադրբեջանական ագրեսիայի նոր հիմքեր են ձևավորում». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի նախագահը «խաղաղության» շուրջ բանակցությունների շրջանակներում հայ ժողովրդին սպառնաց նոր ագրեսիայով:
Ադրբեջանի պահանջն Արցախի պետական համակարգը ինքնալուծարման տանելու՝ նախագահից մինչև ստորին էշելոնում գտնվող պաշտոնյաների հրաժարական, ՊԲ կազմաքանդում, ըստ էության խոսում է այն մասին, որ Ադրբեջանն իր ձևով ակտիվացնում է Արցախի ադրբեջանացման գործընթացը:
Ադրբեջանի այս ագրեսիվության հիմքում ՀՀ իշխանության պատրաստակամությունն է՝ ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, որով լեգիտիմացվեց ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայումը, իսկ հիմա՝ արցախցիների դիմադրության պայմաններում, նոր արկածախնդրության սպառնալիք է ստեղծում:
Մինչ Ադրբեջանը «հակաահաբեկչական օպերացիայի» կեղծ լուզունգների ներքո հիմք է նախապատրաստում Արցախի ուժային ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու համար, փաշինյանական իշխանությունը բոլոր հնարավոր հարթակներում հաստատում է Արցախի հանձնման իր առաքելությունը:
Փաշինյանի քայլերն ու հայտարարություններն ադրբեջանական ագրեսիայի նոր հիմքեր են ձևավորում»:

«Բա իրենք որտե՞ղ են ծնվել․ ի՞նչ էմոցիաների վրա խաղալու թազա ձև ա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
114:12
«Ես հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը». Նիկոլ Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին (տեսանյութ)
1614:06
«Մենք չպետք է վնաս հասցնենք Ռուսաստանին, Ռուսաստանն էլ՝ մեզ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2414:00
«Կա՛մ «Եռաբլուրը» պետք է ընդլայնվի, կա՛մ պետք է խաղաղության համաձայնագրի սկզբունքների շրջանակում մնանք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5713:42
«Եթե Գրիգորյանն այդպիսի դիրքորոշում ուներ, պետք է հրաժարական տար և իր անհամաձայնությունն արտահայտեր» ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7313:36
«Դուք դավաճանել եք Արցախը, դրա համար ենք այստեղ»․ ակցիայի մասնակից արցախցիները՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
6613:30
«Նախարարը սխալ տեղեկություններ է տալիս․ սահման հատելու ժամանակ արցախցիները երբեք խնդիրներ չեն ունեցել»․ Անաստաս Իսրայելյան (տեսանյութ)
7013:24
«Ես չեմ ասել, որ Սահմանադրության հանրաքվեից առաջ արտահերթ ընտրությունների պարագայում չեմ հավակնելու վարչապետի պաշտոնին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6513:18