Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Փաշինյանական վարչախումբը երեկ միանգամից երկու լավ լուր է ստացել». Վահե Սարգսյան

«Փաշինյանական վարչախումբը երեկ միանգամից երկու լավ լուր է ստացել». Վահե Սարգսյան
835
Երկուշաբթի, 29 մայիսի, 2023 թ., 21:30

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, Հայաստանում իշխող փաշինյանական վարչախումբը երեկ միանգամից երկու լավ լուր է ստացել. վերընտրվել է Էրդողանը, իսկ Ալիևը վերջնագիր է ներկայացրել Արցախին՝ լուծարել պետական ինստիտուտներն ու հանձնվել՝ ներում հայցելով:
Հարսանյաց զգեստի խանութի հերթից առաջ ընկած նորահարսի անհամբերությամբ շնորհավորելով Թուրքիայի հերթական հայակեր սուլթանին՝ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձով հաստատել է իմ վերոնշյալ պնդումը. խմբակը ցնծում է և անհամբեր սպասում Էրդողանի հետ համատեղ աշխատանքի շարունակությանը՝ ի փառս Թուրքիայի, ի փառս Ադրբեջանի, ի փառս Մեծ թուրանի...»:

Աղբյուրը`   Վահե Սարգսյան