Ազատ Արցախը երբեք չի եղել և չի կարող լինել ցեղասպան Ադրբեջանի կազմում. Վանկուվերի հայ համայնքի հայտարարությունը
![]() 369 Հինգշաբթի, 01 հունիսի, 2023 թ., 10:48 «Այլընտրանքային նախագծեր» խումբը ստացել է Վանկուվերի հայ համայնքի հայտարարության տեքստը․ «Ազատ Արցախը երբեք չի եղել և չի կարող լինել ցեղասպան Ադրբեջանի կազմում։ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետությունն արդեն 160 օրից ավելի գտնվում է լիակատար շրջափակման ﬔջ: 120 000 արցախահայերի, այդ թվում՝ 30 000 երեխաների իրավունքներն անօրինաբար ոտնահարված են Ադրբեջանի ցեղասպանական քայլերի, ﬕջազգային հանրության լուռ համաձայնության ու Հայաստանի ներկայիս կառավարության հանցավոր անգործության արդյունքում: Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն անվրդով հայտարարում է, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քառ. կմ տարածքով, որն ըստ նրա և իր ղեկավարած Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության, ներառում է Ղարաբաղը: Ավելին, Փաշինյանը բաց տեքստով խոսում է ՀՀ տարածքում գտնվող հայկական գյուղերի ադրբեջանապատկան լինելու մասին և պատրաստակամություն հայտնում զիջել այս կարևոր ռազմավարական սահմանային բնակավայրերը թշնամուն: Սա ոչ այլ ինչ է, քան՝ վտանգել Հայաստանի կապը Իրանի և Վրաստանի հետ, ինչի հետևանքով Հայաստանը կհայտնվի շրջափակման ﬔջ՝ անդառնալի հետևանքներով հայության համար և իսպառ կզրկի ﬔզ՝ հայերիս, ﬔր պատմական հայրենիքում ապահով ապրելու հնարավորությունից: Արցախի օտարումը հակասում է Հայաստանի Անկախության Հռչակագրի և Սահմանադրության հիﬓարար դրույթներին: Մայիսի 22-ին Արցախի Ազգային ժողովը (ԱԺ) արցախահայության անունից իր զայրույթը հայտնեց ՀՀ վարչապետի անընդունելի հայտարարությունների նկատմամբ և վերահաստատեց արցախահայության անդրդվելի կամքը՝ ապրելու իր պապերի հողում, պաշտպանելու իր սուրբ հայրենիքը: Հայտարարության ﬔջ մասնավորապես ասված է. «Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իր այդ հանձնառությամբ կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրուﬓերն Արցախի մասին, առանձնապես՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման հրամայական հիﬓադրույթը՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել ﬕջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»»: Վանկուվերի հայկական համայնքը նույնպես խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի Արցախն Ադրբեջանի կազմ ներառելու ցանկացած փորձ: Մասնավորապես, Հայաստանի ներկայիս իշխանություններից և Նիկոլ Փաշինյանից ակընկալում ենք անհապաղ դադարեցնել Արցախի, Հայաստանի և համայն հայության գոյությունը վտանգող ազգադավ գործողությունները: Ակնհայտորեն նրա կառավարությունը անկարող է գտնել Արցախյան հակամարտության հայանպաստ լուծուﬓեր. նա տապալել է բանակցությունները և ﬔր երկու հայկական պետությունները տանում է կործանարար ուղիով: Նիկոլ Փաշինյանը չունի իրավունք՝ կայացնելու ﬕանձնյա որոշուﬓեր ﬔր հայրենիքի համար այս ճակատագրական պահին, քանզի աշխարհասփյուռ հայությունը դեմ է Արցախի և Հայաստանի կապիտուլյացիային և անվերապահորեն սատարում է Արցախի ազատ ինքնորոշման իրավունքին: Նիկոլ Փաշինյանը և ցանկացած ﬔկ այլ իշխանավոր, ով կհամարձակվի քայլեր ձեռնարկել ընդդեմ ազատ Արցախի պետք է հասկանա, որ պատասխանատվությունից խուսափելն այլևս անկարելի է լինելու. պետք է հրաժարվել հակասահմանադրական և հակահայ բոլոր գործողություններից: Վանկուվերի հայ համայնքը կոչ է անում համայն աշխարհի հայկական համայնքներին ﬕանալ այս հայտարարությանը և հստակ արտահայտել իրենց դիրքորոշումը՝ Հայաստանի ներկայիս ղեկավարի հայադավ խոսքերի և գործողությունների վերաբերյալ: Արցախը երբեք չի' եղել և չի' կարող լինել Ադրեբեջանի հպատակության տակ»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
