Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Էրդողանը պաշտոնապես ճանաչվեց նախագահական ընտրությունների հաղթող

Էրդողանը պաշտոնապես ճանաչվեց նախագահական ընտրությունների հաղթող
186
Հինգշաբթի, 01 հունիսի, 2023 թ., 15:06

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես ճանաչվեց նախագահական ընտրությունների մայիսի 28-ի երկրորդ փուլում հաղթած թեկնածու:

Համապատասխան արձանագրությունը հեռուստաեթերում ընթերցել է Թուրքիայի Ընտրական բարձրագույն խորհրդի նախագահ Ահմեթ Էները: այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Խորհուրդը քննարկել է ներկայացված բողոքները: Երկրորդ փուլի վերջնական արդյունքները փոխանցվել են՝ պաշտոնաթերթում հրապարակելու համար: Վերջնական արդյունքների համաձայն Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է քվեների 52,18 տոկոսը և ճանաչվել է Թուրքական Հանրապետության ընտրված նախագահ»,- ասել է Էները: