«Նիկոլ Փաշինյանը Անկարայում կհիշի՞». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԿՀԻՇԻ՞
2020թ․ հոկտեմբերի 1-ին, երբ Արցախում պատերազմ էր, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է, որ սա արդեն պարզապես Ղարաբաղի հարց չէ, սա միայն հայ ժողովրդի անվտանգության հարց չէ և հետևյալ հարցն է հնչեցրել՝ ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս, ապա պատասխանել. «Շարունակելու հայոց ցեղասպանությունը» ու հավելել․ «Բայց ցեղասպան քաղաքականության շարունակությունը Թուրքիայի համար միայն հայատյացությունը իրացնելու միջոց չէ, այլև պրագմատիկ խնդիր: Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արեւելք և դեպի արևելք շարունակելու և կայսերական երազանքը կյանքի կոչելու համար»:
Էրդողանի վերընտրվելու կապակցությամբ նրան շուտափույթ, երկրների ղեկավարների մեջ թվով երկրորդը շնորհավորած Նիկոլ Փաշինյանը Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու մեկնելով՝ Անկարայում կհիշի՞ իր այն խոսքերը, որ 100 տարի անց Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս, որպեսզի շարունակի հայոց ցեղասպանությունը, կհիշի՞, որ 2020-ի աշնանը թուրքական գեներալներն են ղեկավարել Արցախում պատերազմական գործողությունները, Թուրքիան է Արցախ ուղարկել սիրիացի վարձկաններին, թուրքական «Բայրաքթարների» հարվածներից են այրվել մեր 18-20 տարեկան զինվորները»։

«Հոսանքի գինը՝ 120 դրա՞մ». Հրայր Կամենդատյան
8101:06
«1918-ին Պոլսում ՀՀ արտգործնախարարը քննարկում էր Զորավար Անդրանիկին զինաթափելու պահանջը». Թաթուլ Հակոբյան
8200:42
«Ապրելու երկիր»-ը Մարտունիում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
97Երեկ, 21:42
«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
120Երեկ, 18:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
104Երեկ, 17:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
291Երեկ, 17:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
95Երեկ, 17:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
179Երեկ, 17:24