Դիլիջանի քրեականի պետը անչափահաս աշխատակցին այլ պատճառներով է ծեծել. փաստաբան
![]() 568 Երեքշաբթի, 06 հունիսի, 2023 թ., 17:24 «Հաղարծին» ռեստորանահյուրանոցային համալիրի մատուցող Ա. Ա-ին ծեծած՝ Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանին կալանավորեցին միայն ու միայն հանրային հրապարակումների պատճառով, իսկ միջադեպի պահին նա ալկոհոլի ազդեցության տակ չի եղել: Aravot.am-ի հետ զրուցում ասել է Ղայթմազյանի պաշտպան Վրեժ Ներկարարյանը: Լրատվամիջոցի հարցին՝ սթափության վիճակը ստուգելու զննություն անցե՞լ է Ղայթմազյանը, պաշտպանն ասել է՝ ոչ, պարզապես նա պնդում է, որ ալկոհոլի ազդեցության տակ չի եղել: «Ինքը չի ասել, որ ալկոհոլի ազդեցության տակ է եղել»,- ասել է պաշտպանը: Հարցին՝ ինչն էր Ղայթմազյանին հունից հանել, որ սկսեց ծեծել անչափահաս աշխատակցին, պաշտպանը պատասխանեց. «Ամեն դեպքում այն չէ, ինչ թերթերով հրապարակվում է: Եթե ողջամտորեն մեկը նայում, կարդում է, չի կարող, չէ՞, նման բան լինել, որ մարդը հյուրանոցի համարի գումար ուզի, ու ինչ-որ մեկը բռնի ծեծի, առնվազն պետք է նորմալ չլինի, հոգեկան խնդիրներ ունենա: Ի՞նչ է նշանակում՝ մարդը հյուրանոցի գումար է ուզել, բռնես, ծեծես նրան: Ճիշտ է, այդպես է տարածվում, բայց եթե մարդը նստի ողջամտորեն կարդա, կհասկանա՝ նման բան չի կարող լինել ուղղակի անհնար է: Ադեկվատ մարդը ո՞նց կարող է նման բան անել: Այնտեղ այլ պատճառներ կան, որոնց մասին չեմ կարող ասել, որովհետև չունեմ իր թույլտվությունը: Որոշակի անձնական հարցեր են եղել, որից էլ որ առաջացել են այդ հարցերը»: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
9210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9410:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
8410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
9509:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10309:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9907:06
