Ինչու Բաքուն հրաժարվեց հանդիպումից. «Հրապարակ»
![]() 317 Շաբաթ, 10 հունիսի, 2023 թ., 10:12 «Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում հունիսի 12-ին կայանալիք արտգործնախարարների հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով։ Ադրբեջանական կողմը չի նշում, թե որքան ժամանակով է խնդրել հետաձգել։ Վաշինգտոնից էլ երեկ հայտարարեցին, թե ժամկետներ հայտնի չեն։ Թեպետ Ադրբեջանի խնդրանքի մասին հաղորդած Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, թե նոր ժամկետների մասին տեղեկություն պետք է հրապարակի ԱՄՆ պետքարտուղարությունը։ Ինչո՞ւ չեղարկվեց վաշինգտոնյան հանդիպումը, եթե մայիսի սկզբին նույն վայրում 4 օր տևած հանդիպումներից հետո հաղորդվում էր, որ բավական ուշագրավ բանակցություններ են եղել, որոշ հարցերում առանցքային համաձայնության են եկել։ Թվում է, թե արևմտյան ձևաչափը ձեռնտու է Բաքվին, Արցախը ամբողջությամբ հանձնվում է Ադրբեջանին, չկա կարգավիճակի հարց, կա միայն երկխոսելու թեմա, իսկ Վաշինգտոնը ողջունել էր Ալիևի այն ելույթը, որտեղ վերջինս պահանջում է Արցախի հայերից «վիզը ծռած գալ ու համաներում խնդրել»: Այս ամենի փոխարեն Ադրբեջանից պահանջվում է ընդամենը հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
