«Հենց սրանում է մեր ողբերգությունը». Բաբկեն Հարությունյան

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի գրառումը․ «GALLUP-ի վերջերս արած հարցման համաձայն՝ բնակչության 37 տոկոսն է ասել, թե մասնակցել 2018-ի հեղափոխություն-տեղափոխությանը։ Մինչդեռ 2018թ-ին հարցվածների 91 տոկոսն ասել է, որ մասնակցել է։
Հենց սրանում էլ թաքնված է մեր ողբերգությունը, երբ մարդիկ հրաժարվում են իրենց արածից, հրաժարվում են ընդունել, որ խաբվել են կամ ավելի ճիշտ՝ թույլ են տվել Նիկոլին իրենց խաբել։ Այսօր անցյալից հրաժարվելու փոխարեն, պետք է ժամանակին պահանջատեր լինեին, և վստահաբար, լիովին այլ վիճակում կլինեինք, ոչ թե իշխանության բացերը քննադատողներիս մեղադրեին, ոչ թե արդարացնեին իշխանության ամեն մի սխալ՝ ինքնամխիթարվելով, թե սրանց սխալները նախկինների արածների չափերին չէր հասել։ Հիմա հաակացա՞ք, որ կարճ ժամանակում սրանք հասան էլ, անցան էլ։ Հեշտ է հրաժարվել սեփական պատասխանատվությունից, պահանջատիրությունից, բայց դրանով հանգիստ և լավ ապրել չի ստացվում։
Ի դեպ՝ ինքնահրաժարման ախտով են տառապում ընդդիմադիր մի ստվար զանգված, որոնք նախկին տարբեր իշխանությունների ժամանակ էլ էին, գոնե, հրապարակային ընդդիմադիր դիրքերից հանդես գալիս, բայց այսօր մի բան էլ մեղադրում են սեփական անցյալից չհրաժարվողներին (որքան էլ որ դրանում սխալներ արած լինեն), իրենց հռչակում են Նիկոլին ամենաառաջինը ընդդիմադիր եղածներ և այլն։ Վերջում էլ թե՝ նախկին նիկոլական չի լինում, կգանք իշխանության հալներդ կտեսնեք...
Հետո էլ ուզում ենք երկիրը Երկիր դառնա»։

«Հաջողվեց ընտրությունները ներկայացնել որպես հայաստանցիների ընտրություն՝ Արևմուտքի և ՌԴ-ի միջև». Խոսրով Հարությունյան
4303:06
«Պահանջվում է ձևավորել պայքարի ունակ հետընտրական դաշինք»․ Արշակ Սադոյան
6002:06
«Նիկոլը մտածելու է, որ իր թիմի ներսում դավաճաններ կան, սկսելու է փնտրել նրանց»․ Վարդան Բալյան
6201:06
Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը
7501:00
«Եթե օտարերկրա գաղտնի ծառայություն լինեի, կօգտվեի այս առաջարկից»․ Անի Սամսոնյան
7300:48
«Աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտնե՛ր, հրավիրում եմ ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում»․ Նիկոլ Փաշինյան
5500:36
«Ընտրությունները կեղծված են «օտ ի դո», այդ թվում՝ վերջնարդյունքը»․ Հովհաննես Իշխանյան
5400:06
«Որոշ մարդիկ սեփական ամբիցիաները վեր գնահատեցին իշխանափոխության կարևորությունից»․ Մեսրոպ Առաքելյան
63Երեկ, 23:48