«Նիկոլը մտածելու է, որ իր թիմի ներսում դավաճաններ կան, սկսելու է փնտրել նրանց»․ Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին օրերին բոլորը քննարկում են ընդդիմադիր խոշոր ուժերի և ընտրություններին անուղղակիորեն մասնակցող մյուս ընդդիմադիր ուժերի առաջիկա անելիքները՝ այսպես կոչված Պլան Բ-ն կամ Գ-ն։ Այսօր վերջնականապես պարզ է դառնում, որ Շախմատիստը գծել է միայն մեկ պլան, բայց մի քանի օրինակից ու յուրաքանչյուր օրինակի տվել անուն՝ Ա, Բ, Գ, Դ։ Համաձայնեք, որ ուղղակի հանճարեղ մտահաղացում է։ Բայց ավելի հանճարեղ է հենց ծրագիրը․ մի քանի խոշոր ընդդիմադիր ուժերով մասնակցում ենք ընտրություններին, պարտվում, վերցնում մանդատները, որպեսզի հետո Ազգային Ժողովում իմպիչմենտ անենք։ Ըստ որում, սրա մասին հայտարարում ենք մանդատները վերցնելու ժամանակ։ Նիկոլը հասկանալիորեն մտածելու է, որ իր թիմի ներսում դավաճաններ կան, սկսելու է փնտրել այդ դավաճաններին, ու բոլորը նրա թիմում սկսելու են վախենալ, որ կարող է հենց իրեն դավաճան համարի։ Ու երբ այդ վախը բավական խորանա ու խտանա, մենք իմպիչմենտ կանենք։
Այդ ծրագիրը Գրոսմաստերը մտածել է Ստենդալի հրաշալի ստեղծագործություններից մեկը կարդալուց հետո, որտեղ պատմվում է, թե ինչպե"ս է նույնպիսի ծրագրով Նապոլեոն կայսեր երկարամյա ներքին գործերի նախարար Ժոզեֆ Ֆուշեն իմպիչմենտի ենթարկել Ռոբեսպիերին՝ նրան դատապարտելով գիլյոտինի։
Այնպես որ սիրելիներս, ավելորդ մի անհանգստացեք, ամեն ինչ գնում է պլանով։
Ի"նչ կարելի է ասել կամ անել այսքանից հետո՝ ովքեր ծխող են, ծխեք, ովքեր խմող են, խմեք, ովքեր․․․Ավելի լավ է քնենք, հետո կհասկանանք, թե սրանցից բոլորից ո՞նց ենք ազատվում»։

«ՀՀ իրավապահներն իրավասո՞ւ են ֆիզիկական հարկադրանք կիրառելով բացել հեռախոսը». Արթուր Ղամբարյան
4301:06
«ԵՄ-ն նույնիսկ ՀՀ-ին ասոցիատիվ անդամության հեռանկար չի խոստացել». Էդուարդ Շարմազանով
95Երեկ, 20:36
Վաշինգթոնում մեկնարկել են Թրամփի և Զելենսկու գաղտնի բանակցությունները
279Երեկ, 19:03
«Հորմուզի նեղուցը գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության տակ»․ Թրամփ
288Երեկ, 18:39
«ԿՀՎ-ն և «Մոսադը» գործողություն են իրականացնում Մոջթաբա Խամենեիի գտնվելու վայրը պարզելու համար»․ #TheTimes
324Երեկ, 17:57
«Նեթանյահուն Թրամփին կներկայացնի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հետախուզական տվյալներ»․ #NYPost
302Երեկ, 17:40
«Այսօրինակ լեզվով գաղութատերն է խոսում գաղութի հետ»․ Կարեն Հեքիմյան
118Երեկ, 16:30
«Ինչու է Մոսկվան պնդում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը»․ Բենիամին Մաթևոսյան
148Երեկ, 15:48