«Որոշ մարդիկ սեփական ամբիցիաները վեր գնահատեցին իշխանափոխության կարևորությունից»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն, որ իշխանությունն արեց ամեն ինչ «ընտրվելու» համար, ակնհայտ է և ակնհայտ էր ի սկզբանե։ Կարևոր է հասկանալ՝ ի՞նչ կարող էր անել ընդդիմությունը այլ կերպ, որը կապահովեր ավելի լավ արդյունք։
Պետք է անկեղծ լինել, և դուրս գալ անսխալականի կարգավիճակից՝ ամեն ինչ բարդելով իշխանության և/կամ ժողովրդի վրա։ Միայն այդ պարագայում է հնարավոր ուղղել սխալները՝ հետագա հաջողությունների համար։
Իմ կարծիքով, գլխավոր սխալներից մեկն ընդդիմադիր հատվածում ոչ բավարար համախմբումն էր։ Մասնավորապես, մեծ էր հավանականությունը և հանրության ակնկալիքը՝ ստեղծել ընդդիմադիր առնվազն 4-րդ բևեռ, որն էապես այլ ազդեցություն կունենար արդյունքների վրա։
Այդ համախմբման հնարավոր մասնակիցներից որոշ ուժեր ընտրություններին մասնակցեցին առանձին՝ չհաղթահարելով անցողիկ շեմը։
Սա նաև կփոխեր քարոզչության և իշխանական հակաքարոզչության բովանդակությունը՝ ունենալով բազմաբնույթ ընդդիմադիր առաջարկներ ընտրողներին։
Սակայն, որոշ մարդիկ սեփական քաղաքական ամբիցիաները վեր գնահատեցին իշխանափոխության կարևորությունից, ինչն էլ խանգարեց մեծ ու փոքր համագործակցությունների կայացմանը։
Հիմա այդ մարդիկ «վայելում են» իրենց մի քանի հազար ձայնը՝ նպաստելով Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրմանը»։

Ռուբեն Ռուբինյանն ազատվում է Ալեն Սիմոնյանի կադրերից
5123:00
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. առերեսումները կշարունակվեն վաղը (տեսանյութ)
4522:54
Հայտնի է՝ ովքեր են «Հայաստան» դաշինքից դարձել պատգամավոր
5222:42
Հայտնի է՝ ովքեր են «Ուժեղ Հայաստան»-ից դարձել պատգամավոր
6622:30
«Ընտրել են Փաշինյանին և բերքը թափել․ արդա՞ր է»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
6721:30
Ալիևը բացահայտել է Ռուսաստանի և Գերմանիայի միջև Բաքվում կայացած գաղտնի հանդիպումը, որից ինքը տեղյակ չի եղել
20820:40
«Վտանգավոր է դարձել մեծ գաղափարների մասին խոսելը»․ Արա Պողոսյան
6820:12
ԿԿՀ-ն 200 հազար դրամով տուգանել է Սամվել Կարապետյանին
8319:42