«Դպրոցները պետք է դուրս լինեն քաղաքական գործընթացներից»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «ԿԳՄՍ նախարարության հետ ավելի վաղ քննարկել էինք դպրոցների տնօրենների հարցը, որ եթե որևէ մեկը բացահայտ կամ թաքնված կերպով զբաղվի քաղաքական քարոզչությամբ կամ քաղաքական հայացքների համար հետապնդի իր աշխատակիցներին, աշակերտներին օգտագործի քաղաքական քարոզչության մեջ, պետք է ընտրություններից հետո պատժվի օրենքի ամբողջ խստությամբ, այդ թվում՝ առնվազն պաշտոնանկությամբ։
Հիմա «Արարատյան պետություն» կրթական ՀԿ մեր գործընկերները կազմել են Հայաստանի դպրոցների տնօրենների մի ամբողջ ցանկ, որի «հերոսները» պաշտոնական դիրքի չարաշահմամբ զբաղվել են քաղաքական քարոզչությամբ, հրապարակային կամ ոչ հրապարակային աջակցել են իշխանական կամ ընդդիմադիր որևէ ուժի, և/կամ հետապնդել են իրենց աշխատակիցներին, ստիպել կատարել այս կամ այն ընտրությունը։ Կապ չունի՝ իշխանության թե ընդդիմության օգտին։
Եթե դուք էլ գիտեք այդպիսի տնօրենների, որոնց գործողությունների մասին կան փաստեր, խնդրում եմ ուղարկեք։ Անանունությունը երաշխավորվում է։
Նախարար Ժաննա Անդրեասյանը երեկ արդեն հայտարարել է, որ այդ տնօրենները կենթարկվեն իրավական պատասխանատվության։ Իսկ այդ «խելացիները» կարծում էին, թե ծառայելով իրենց վերադաս չինովնիկներին, իրենք ապահովելու են իշխանության հովանավորությունը։ Այդպես չի լինում։ Գործիքները միշտ ունենում են օգտագործման ժամկետ, որից հետո դեն են նետում։
Եկող շաբաթվա ընթացքում հստակ անուններով ցանկը նախատեսում ենք ուղարկել ԿԳՄՍՆ և սկսենք գործընթացը։
Դպրոցները պետք է դուրս լինեն քաղաքական գործընթացներից և որևէ կերպ չներգրավվեն ընդդիմադիր կամ իշխանական քարոզչության մեջ»։

Ուսանողական ցույցերը տարածվում են նաև Բելգիայում. կան բազմաթիվ ձերբակալվածներ
31800:48
«Որտե՞ղ են նույնքան մեծ վերնագրերը, երբ ուսուցիչը միջազգային մրցույթում աշակերտի հետ հաղթանակ է գրանցում». Հայկուհի Հովհաննիսյան
144Երեկ, 22:54
Ուսանողների բողոքի ցույցեր Ֆրանսիայում. Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
62206.10.2026, 20:36
«Պահանջում եմ սույն կնոջը զրկել մանկավարժական գործունեություն իրականացնելու իրավունքից»․ Լիլիթ Ստեփանյան (տեսանյութ)
26006.10.2026, 15:24
«Մենք ուսուցիչ-արժեք գիտակցող ու հարգող հանրություն չենք»․ Հակոբ Բադալյան
32905.10.2026, 16:24
«Կրթության ոլորտի ղեկավարներն աշակերտների մեջ սերմանում են կապիտուլյանտական «Իրական Հայաստանի» գաղափարներ»․ Ոսկան Սարգսյան
33205.10.2026, 13:12
«Վստահ ենք, որ հայ ուսուցիչը կդիմադրի այն կառավարությանը, որը ցանկանում է գնալ նվաստացուցիչ զիջումների»․ «Ուժեղ Հայաստան»
30005.10.2026, 11:12
«Թիրախավորվում են ազգային արժեքները, խմբագրվում է պատմությունը»․ Գառնիկ Դանիելյան
29905.10.2026, 10:48