«Պետական բյուջեն, վարկերը և միսը իրենք կուտեն՝ ոսկորները շպրտելով կռապաշտ ամբոխին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մաֆիայի պարագլուխ Ալ Կապոնեն ասել է՝ գնդակը շատ բան է փոխում մարդու ուղեղում, եթե անգամ այն հետույքն է մտնում։ Արցախի կորուստը, շուրջ 5000 հայորդու մահը, Սյունիքի, Գեղարքունիքի սահմանամերձ տարածքների, Ջերմուկի մոտակա բարձունքների, սահմանազատման անվան տակ Կիրանցի հողերի հանձնումը հարյուր հազարավորներին դաս չեղան, սակայն իրենց այգիների ծիրանը, կեռասը, ելակը, ջերմոցներում աճեցրած ծաղիկները, բանջարեղենը որ չկարողանան իրացնել, երբ ակցիզային հարկի բարձրացման հետևանքով շատ թանկ գնեն բենզին, սոլյարկա, ծխախոտ և խմիչքներ, երբ բնական գազի թանկացումից հետո չկարողանան մուծել իրենց բնակարանների ջեռուցման մեծ գումարները, գույքահարկի բազմակի ավելացման հետևանքով չկարողանան վճարել Երևանում իրենց տների գույքահարկը, նրանց ուղեղներում շատ բան կփոխվի։ Իրենց «փրկիչն» ասում էր՝ «միսը թանկ է, կանաչ սոխ կերեք»։ Պետական բյուջեն, վարկերը և միսը իրենք կուտեն՝ ոսկորները շպրտելով կռապաշտ, գլխներին հոպոպի փոշի ունեցող ամբոխին»։

«TRIPP-ի հարցով Եվրասիական գերտերությունները միավորվելու են հակադարձման ջանքերի մեջ». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
3918:42
Երևանի ավագանու 4 անդամ տեղափոխվեց ԱԺ
3518:36
«Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան հաջողությամբ բեմադրում է ԼՂՀ լուծարման ողբերգության վերջին արարը». Վահրամ Աթանեսյան
5718:18
Պուտինը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անվանել է «ռեկորդային»՝ դրանց նախաձեռնողներին հասցվող վնասի առումով
11317:47
«Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը»․ փաստաբանը դիմել է Ալիևին
11817:29
«Մեծ Բրիտանիայում կառավարության փոփոխությամբ հակառուսական կուրսը չի փոխվի»․ Զախարովա (տեսանյութ)
12717:05
«Գիտե՞ք՝ Հայաստանում և Ադրբեջանում պահվող քաղբանտարկյալների տարբերությունը որն է»․ Դավիթ Ամալյան
8616:42
«Ոչ մի իշխանություն հավերժ չէ». Գևորգ Ստեփանյան
7216:36