Կիրակի, 14 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Ընտրությունները կեղծված են «օտ ի դո», այդ թվում՝ վերջնարդյունքը»․ Հովհաննես Իշխանյան

«Ընտրությունները կեղծված են «օտ ի դո», այդ թվում՝ վերջնարդյունքը»․ Հովհաննես Իշխանյան
46
Այսօր, 00:06

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառում. «Ընտրություններին մասնակցել է 18 ուժ։ ՔՊ-ն մի կողմ՝17 ուժ։ Այս ուժերից ոչ մեկը 0 ձայն չի ստացել։ Այսինքն՝ ստացել է առնվազն 1 ձայն։
Այդուհանդերձ, 2005 տեղամասից դեռևս ընդամենը մի 100-ի հաշվարկից հետո մասնակից ուժերից մեկը՝ ՔՊ-ն, իրեն հռչակեց հաղթած։
Սա նշանակում է, որ այս անողը անարգել է մյուս 17 ուժի ընտրողներին, քանի որ հաղթանակի մասին այդ հայտարարությունը նշանակում է՝ թքած ունեմ, թե ով ում ա ընտրել, թքած ունեմ, թե հետագա 1900 տեղամասերի արդյունքն ինչ կլինի, ես եմ հաղթել ու վերջ։
Հիմա, երբ որևէ ուժ ասում է, թե ընտրության արդյունքները նկարված չէին, փոխանակ դատապարտի, մերժի, վիրավորվի, ահազանգի, ընդվզի Սահմանադրական կարգը տապալելով, իր ընտրողներին անարգելով՝ ինքնահռչակ կեղծարարի արած հայտարարությունը, նա ընդունում է, որ իրեն ընտրողների ձայները հաշիվ չեն, նա ընդունում է, որ կարելի է հաշվարկը նոր-նոր սկսած հայտարարել, որ «ինչ էլ լինի, ես եմ հաղթել»։
Ես չեմ պատկերացնում, որ եթե ես մասնակցեի ընտրության ու ինձ ընտրողների հետ էսպես վարվեին, գոնե մի թեթև չբորբոքվեի, և կյանքում չէի խոսի արդյունքների իսկության մասին։
Ընտրության ձայները միայն ձեզ չեն պատկանում, դա այն քաղաքացիներինն են, որոնք լայաղ են արել ժամանակ գտնեն, տնից դուրս գան, հերթ կանգնեն, անձնագիր ցույց տան, մատնահետք տան, ստորագրեն իրենց անվան դիմաց, մտնեն քվեախուց ու 18 ուժերից մի հատը ընտրեն, դնեն ծրարի մեջ ու գցեն զամբյուղը։ Հարգեք ձեզ ընտրողներին։

Ընտրությունները կեղծված են օտ ի դո, այդ թվում՝ վերջնարդյունքը, և յուրաքանչյուրս կարող ենք մեր ուզած արդյունքը հայտարարել ժամը 2-ի սահմանադրական կարգը տապալելու հայտարարությունից հետո, շատ էլ, որ Քննչականը Նարեկ Կարապետյանի՝ Ռուսաստանի քաղաքացիության վերաբերյալ «ապացուցված» գործ ա հարուցում, իսկ Արցախը հանձնածի «դու խի չես զովել»-ին մատով չի կպնում սահմանադրություն խախտելուց։ Էլ չասած, որ ԲՀԿ-ի հանդեպ ակնհայտ մանրանկարչությունը։
Հարգեք ձեր ընտրողին, որ ձեզ ընտրեն»։