Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Փաստաբանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պետք է ռեալ պատժվեն». Ռ. Մելիքյան

«Փաստաբանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պետք է ռեալ պատժվեն». Ռ. Մելիքյան
266
Երկուշաբթի, 12 հունիսի, 2023 թ., 22:24

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պետք է ռեալ պատժվեն՝ առանց «գործուն զղջալու» հիմքով ազատվելու հնարավորության։ Վերջակետ։ Այս կոշտ դիրքորոշումը պետք է անսակարկելի լինի։
ՀԳ. Հանուն ճշմարտության՝ պիտի ասեմ, որ ոստիկանության բաժիններում ցայսօր ես միայն հարգանք եմ տեսել։ Կենտրոնի բաժնում՝ առավել ևս։ Ուստի զարմացած եմ այս միջադեպով։ Մյուս կողմից, Կարեն Ալավերդյանին ճանաչում եմ իր ուսանողական տարիներից. դասավանդել եմ, և նրան կարող եմ միայն դրական բնութագրել»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան