Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Նիկոլի «կադաստրի թուղթը» հիմարություն է, նա երկրի մահվան վկայականն է բերում». Արմեն Աշոտյան

«Նիկոլի «կադաստրի թուղթը» հիմարություն է, նա երկրի մահվան վկայականն է բերում». Արմեն Աշոտյան
269
Երկուշաբթի, 12 հունիսի, 2023 թ., 23:06

«Նիկոլի «կադաստրի թուղթը» հիմարություն է, նա երկրի մահվան վկայականն է բերում». 24TV-ի եթերում նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Աշոտյանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է Արցախ պետությունը, իսկ Հայաստանը՝ ամորձատում։ «Իշխանությունը բացում է երկրի դարպասները և զիջում ամեն ինչ։ 2020 թ․-ի պատերազմից հետո հայկական կողմը բազմաթիվ այլընտրանքներ ուներ, կարելի էր շատ քայլեր ձեռնարկել աղետալի այս վիճակից խուսափելու համար, բայց դրա համար նախ անհրաժեշտ էր չեզոքացնել պարտության հիմնական պատճառը՝ Նիկոլ Փաշինյանին»,- ասել է ՀՀԿ փոխնախագահը։

«Նիկոլի «կադաստրի թուղթը» հիմարություն է, նա երկրի մահվան վկայականն է բերում». Արմեն Աշոտյան