«Իշխան Սաղաթելյանի ասածը մեկնաբանելը մեղք եմ համարում»․ Ալեն Սիմոնյան

ԱԺ-ում՝ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, ըստ որի՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է նոր դիմադրություն սկսելու մասին, արդյո՞ք իշխանությունը մտավախություն չունի, որ կհաջողեն, Ալեն Սիմոնյանն ասել է. «Ի՞նչը կհաջողեն... թող հաջողեն... Իշխան Սաղաթելյանի մասով մեղք եմ համարում ինչ-որ մեկնաբանություն անել: Նման քաղաքական գործիչ, կարծում եմ, քաղաքական դաշտում վաղուց գոյություն չունի: Իր գործընկերներն իրեն առաջ են բրդում՝ մինչև վերջ իրեն սպառելու համար, ինքն էլ հպարտ դեմքի արտահայտությամբ գնում, փոխաբերական իմաստով, ձորից իրեն գցում է: Ինչ ուզում են, թող անեն»:
Հիշեցնենք՝ մայիսի 23-ին ընդդիմադիր պատգամավորը նշել էր, որ «ժողովուրդը գերի է ընկել այս իշխանության ձեռքը, գերությունից ազատվելու համար պետք է լայն անհնազանդություն»:

«Եթե Գրիգորյանն այդպիսի դիրքորոշում ուներ, պետք է հրաժարական տար և իր անհամաձայնությունն արտահայտեր» ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
013:36
«Դուք դավաճանել եք Արցախը, դրա համար ենք այստեղ»․ ակցիայի մասնակից արցախցիները՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
1513:30
«Նախարարը սխալ տեղեկություններ է տալիս․ սահման հատելու ժամանակ արցախցիները երբեք խնդիրներ չեն ունեցել»․ Անաստաս Իսրայելյան (տեսանյութ)
3013:24
«Ես չեմ ասել, որ Սահմանադրության հանրաքվեից առաջ արտահերթ ընտրությունների պարագայում չեմ հավակնելու վարչապետի պաշտոնին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3613:18
Ընթանում է ՀՀ-ի և Ադրբեջանի ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հանդիպումը
2913:12
«Խաբեցիր մեզ, ստախո՛ս», «հանցագո՛րծ, դո՛ւրս արի»․ լարված իրավիճակ՝ Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
3813:06
«Խելքս գլուխս պիտի հավաքեի, հավաքել եմ․ բռնվի»․ Արթուր Դանիելյան
5512:54
«Սահմանադրության տեքստը կարող է լրամշակվել, բայց չի կարող դուրս գալ «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության շրջանակից». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5412:48