ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը
![]() 244 Չորեքշաբթի, 14 հունիսի, 2023 թ., 13:24 Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ այսօր ընդունել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած նախագիծը: Կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններում այսուհետ կգործեն միասնական կարգավորումներ։ Ըստ այդմ՝ կապահովվեն կամավոր աշխատանքների ներգրավման համար անհրաժեշտ իրավական մեխանիզմներ, որոնք կնպաստեն կամավորի ինստիտուտի կայացմանը, հասարակության մեջ փոխօգնության մթնոլորտի ձևավորմանը, ինչպես նաև ինքնակազմակերպվող ու քաղաքացիական ակտիվ հասարակության ձևավորմանը: Օրենքի ընդունմամբ կամավորների համար ամրագրվում են կամավորության իրավական հիմք (կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, տեղեկանք, երաշխավորագիր), կամավորի կարգավիճակ, իրավունքների դատական պաշտպանություն և այդ մասով պետական տուրքերից ազատում, կամավոր աշխատանքի ժամանակահատվածը՝ կամավորի համար աշխատանքային փորձառության համարում, կամավոր աշխատանքից բխող լրացուցիչ ծախսերի փոխհատուցման իրավունք, առողջության և անվտանգության ապահովման երաշխիքներ, ապահովագրության հնարավորություն, աշխատաշուկա մուտք գործելու, նոր գիտելիք և մասնագիտական փորձառություն ձեռք բերելու հնարավորություն: Կազմակերպությունների համար (շահույթ ստանալու նպատակ չհետապնդող) նախատեսվում են, իրենց աշխատողներից բացի, նաև կամավորների աշխատանքը օգտագործելու իրավունք, ծախսերի հատուցման մասով որոշակի հարկային արտոնությունների սահմանում (միայն գործուղման ծախսերի նվազագույն չափերի մասով, որոնք հստակ սահմանված են ՀՀ օրենսդրությամբ), արտակարգ իրավիճակներում մեծաթիվ անձանց (կամավորների) արագ ներգրավելու հնարավորություն, վեճերի դատական կարգով լուծում և այդ մասով պետական տուրքերից ազատում։ |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
10610:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
8509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
9009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
388Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
382Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
371Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
238Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
321Երեկ, 12:57
