Ալեն Սիմոնյանը նույնպես բնակարան է ձեռք բերել «Բյուրեղ» բնակելի թաղամասում
![]() 341 Հինգշաբթի, 15 հունիսի, 2023 թ., 21:12 Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2022 թվականի ընթացքում բնակարան է ձեռք բերել Երևանի Արշակունյաց պողոտայում կառուցվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում։ Այս մասին տեղեկանում ենք Ալեն Սիմոնյանի 2022 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրից, հայտնում է «Հետք»-ը։ «Հիշեցնենք՝ «Բյուրեղ» բնակելի թաղամասը կառուցում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն։ Արսենյանն այժմ սերտ կապեր ունի իշխանության ներկայացուցիչների հետ։ Նրա որդին՝ Վահագն Արսենյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով 2021թ․ դարձել է Ջերմուկի համայնքապետ։ Ինչպես նշված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում, նա 2022 թվականի ընթացքում «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին փոխառության է հանձնել 53 մլն 920 հազար դրամ, որն էլ, կարելի է ասել, բնակարանի ձեռքբերման գործարքի արժեքն է։ Բնակարանի գնման համար Ալեն Սիմոնյանն ու իր կինը՝ Մարիամ Մարգարյանը, հիփոթեքային վարկ են վերցրել ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկից», վարկի գումարը կազմել է 48 մլն 325 հազար դրամ։ Գումարը հայտարարագրվել է որպես հաշվետու տարում ստացած եկամուտ։ 2022 թվականի եկամուտներում Ալեն Սիմոնյանը հայտարարագրել է նաև 7 միլիոն դրամ՝ ստացված Անա Գեորգիից՝ որպես վարձակալության դիմաց ստացված վճար։ Ալեն Սիմոնյանը՝ որպես Ազգային ժողովի նախագահ, նախորդ տարի ստացել է 14 մլն 406 հազար դրամ աշխատավարձ։ Եկամուտների բաժնում ԱԺ նախագահը նշել է նաև «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանից ստացված 374 հազար դրամը։ Դա այն գումարն է, որը դատարանը պարտավորեցրել է Մանթաշյանին փոխհատուցել Սիմոնյանին վիրավորելու և զրպարտելու համար»,-գրում է լրատվամիջոցը։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
