«ԼՂ-ում հայկական քրիստոնեական հուշարձանները գտնվում են ամբողջական ավերման վտանգի եզրին». ՀՀ դեսպանը՝ ՄԱԿ-ում
![]() 303 Հինգշաբթի, 15 հունիսի, 2023 թ., 21:36 Հունիսի 14-ին տեղի է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար հանդիպում՝ «Խաղաղության մշակույթը» օրակարգի կետի ներքո, որին ելույթ է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ Հայաստանի դեսպանն անդրադարձել է անհանդուրժողականության և ատելության խոսքի դրսևորումների վտանգներին։ Ողջունելով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կողմից ատելության խոսքի դեմ ՄԱԿ ռազմավարության և գործողությունների ծրագիրը՝ դեսպան Մարգարյանը կոչ է արել Ցեղասպանությունների կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության ՄԱԿ գրասենյակին հստակ մատնանշել ատելության խոսքի ահագնացող դրսևորումները, որոնք հանդիսանում են ոճրագործությունների իրականացման վտանգներ։ Անդրադարձ է կատարվել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (UNESCO) առանցքային դերակատարությանը՝ խաղաղության մշակույթի խթանման և մշակութային ժառանգության պահպանման հարցերում։ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական քրիստոնեական հուշարձանները գտնվում են ամբողջական ավերման վտանգի եզրին՝ հիշատակելով նաև Ադրբեջանի կողմից Նախիջևանում հայկական ժառանգության ոչնչացումը։ Դեսպան Մարգարյանը շեշտել է, որ Հայաստանը տևական ժամանակ դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ՝ տարածաշրջանի մշակութային ժառանգության պահպանմանն աջակցելու նպատակով, սակայն տեղում ակնողմնակալ փաստահավաք առաքելություն իրականացնելու միջազգային կազմակերպությունների ջանքերը շարունակաբար խոչընդոտվում են Ադրբեջանի կողմից։ |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
