Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Կան մարդիկ, որոնց խոսքը նման ձևով չես լռեցնի». Դավիթ Հարությունյան

«Կան մարդիկ, որոնց խոսքը նման ձևով չես լռեցնի». Դավիթ Հարությունյան
511
Ուրբաթ, 16 հունիսի, 2023 թ., 12:48

«Տեղյա՞կ էր Արմեն Աշոտյանը, որ կարող է նման քայլ ձեռնարկվել իր նկատմամբ, իհարկե՛, արդյո՞ք դա ստիպեց նրան լռել, ո՛չ»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը: «Հենց ճշմարտացի խոսքը ճաղերի հետևում թաքցնելն է հնարավորություն ընձեռում ոմանց՝ շարունակել իրենց թրքական նպատակների իրականացումը»,- նշեց ՀՀԿ-ական գործիչը: «Բայց կան մարդիկ, որոնց խոսքը նման ձևով չես լռեցնի: Արմեն Աշոտյանը պատկանում է այդ մարդկանց դասին»,- հավելեց Հարությունյանը: