«Նաիրիին ես եմ հեռացրել, Փաշինյանը նորից ջուր է պղտորում». Գեղամ Մանուկյան
![]() 795 Շաբաթ, 17 հունիսի, 2023 թ., 11:36 «Ինչպես ամբողջ կյանքում եղել է ջուր պղտորող խմբագիր, շարունակում է վարչապետի աթոռը զբաղեցնել՝ ջուր պղտորելով, իրականության հետ կապ չունեցող հայտարարություններով»,- 24TV-ի եթերում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթին, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Ես եմ Նաիրիին հեռացրել, նախաձեռնողներից մեկը ես եմ եղել, 91 թվականն էր: Նա տարիներով կապ չի ունեցել դաշնակցության հետ»,- ասել է պատգամավորը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, ըստ որի՝ Փաշինյանն անուղղակի մեղադրել է ՀՅԴ-ին՝ ահաբեկչական տրամադրություններ խմորելու մեջ: Հիշեցնենք՝ հունիսի 15-ին ԱԺ-ում Փաշինյանը հայտարարել էր հետևյալը. «Ես Երևանի փողոցներում տասնյակ կիլոմետրերով քայլում եմ: Ինչի դուք կարող էիք փողոցում երբևէ, 10 տարվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին տեսնե՞լ: Կամ եթե իրենք մտնում էին սրճարան, առնվազն Ռոբերտ Քոչարյանը, հետևից դիակներ էին թողնում: Ինչի՞ եք սադրում անընդհատ, որ մենք այս բաներն ասենք: Հիմա էլ այս ատելության ակնարկները, որ չգիտեմ՝ ահաբեկչություն, Ղարաբաղը տվեցին: Կներեք, Վազգեն Սարգսյանը Ղարաբաղը տալիս էր հա՞, դրա համա՞ր սպանվեց, թե՞ կարող է դուք էիք Մեղրին տալիս, դրա համար սպանվեց: Ընդ որում, բա ո՞նց է եղել հոկտեմբերի 27-ը. եղել է այն, որ սրճարաններում, այդ թվում դահլիճում ներկա, որոշ մարդիկ նաիրիհունանյանների հետ խոսելիս՝ «Վազգենն է ամբողջ պրոբլեմը, Վազգենը, այ Վազգենն է, այս երկրում ինչքան պրոբլեմ կա՝ Վազգենն է, այ որ Վազգենը չլինի»: Գիտեին, իրենց կադրն է չէ՞, թույլ տեղերը հոգեբանական, որ «տոչկեքի» վրա սեղմեն: Մեկը նախագահն էր՝ խմբակցություններից մեկի առաջնորդը, մյուսը՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, որի աշխատակիցը զեկուցում էր, ասում էր՝ սենց մի մարդ կա, ասում է մտնելու եմ գնդակահարեմ խորհրդարանում: Իսկ որտե՞ղ էր Սերժ Սարգսյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին՝ քաղաքում չէր, հեռու էր, հեռու մի տեղ...»: |

«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
315:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6014:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
6914:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
11814:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
12114:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
9313:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
16212:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
19211:31
