Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

««ՀայաՔվե»-ն դավաճանների ու ցեղասպանների համար ռեակցիոն դաշտ է ստեղծել». Հովհաննես Իշխանյան

««ՀայաՔվե»-ն դավաճանների ու ցեղասպանների համար ռեակցիոն դաշտ է ստեղծել». Հովհաննես Իշխանյան
490
Շաբաթ, 17 հունիսի, 2023 թ., 21:48

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արմեն Աշոտյանին բռնելուց, զինանշանի ու Արարատի մասին խոսելուց, «Շուշին դժբախտ դժգույն քաղաք է» ասելուց, 44-օրյային իշխանությանը քննադատողների ու հայերին դանդաղ ցեղասպանելու համար մնացած բոլոր ռեակցիաները հաշվարկված են։
Հաշվարկված է նաև, որ հայերը մարդասեր, խաղաղասեր ժողովուրդ են ու անգամ դավաճաններին չեն սպանում, բայց սատկացնելու ցանկության մասին խոսում են։
Դավաճաններին հեռացնելու, թուրք-անգլիական ֆաշիզմի դեմն առնելու միջոցն իրենց հաշվարկներից դուրս ռեակցիա ունենալն է, իրենց համար ռեակցիոն դաշտեր ստեղծելը։
Շատ բարդ ա, մանավանդ բոլորս Ֆեյսբուքում ենք, բայց անհնար չի։
Օրինակ, ՀայաՔվե քաղաքացիական նախաձեռնությունը դավաճանների ու ցեղասպանների համար ռեակցիոն դաշտ է ստեղծել։ Ինչքան տենց դաշտեր ստեղծվեն խաղաղ, թե այլ տիպի, նրանց համար այնքան դժվար կլինի»։