Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Սա ճնշում է դատարանի վրա՝ 4-րդ իշխանության կողմից». Կարեն Անդրեասյան

«Սա ճնշում է դատարանի վրա՝ 4-րդ իշխանության կողմից». Կարեն Անդրեասյան
430
Երկուշաբթի, 19 հունիսի, 2023 թ., 13:12

«Իրավունք չունեք խոչընդոտել իմ շարժը: Որևէ հարցի չեմ պատասխանելու, դա իմ իրավունքն է: Դատավորի վրա սա ճնշում է, լրագրողներով փորձ եք անում ճնշել ինձ»,- դուրս լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը: «Երբ ցանկություն ունենամ, որպես դատավոր, ընթացիկ դատական նիստից իմ կարծիքները հայտարարել, կանեմ դատական նիստի ընթացքում, դուք խառնում եք իմ նախկին քաղաքական գործունեությունը՝ իմ՝ դատավորի աշխատանքի հետ: Սա ճնշում է դատարանի վրա՝ 4-րդ իշխանության կողմից»,- նշեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԲԴԽ-ն քննում է Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

«Սա ճնշում է դատարանի վրա՝ 4-րդ իշխանության կողմից». Կարեն Անդրեասյան