Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ներսիսյանը մեղադրում և պահանջներ է ներկայացնում բոլորին, բացի իրենից». Սեյրան Հայրապետյան

«Ներսիսյանը մեղադրում և պահանջներ է ներկայացնում բոլորին, բացի իրենից». Սեյրան Հայրապետյան
518
Երեքշաբթի, 20 հունիսի, 2023 թ., 11:48

ԱՀ ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյանի գրառումը. «Շրջափակման «ողջ ծանրությունը և բարդությունը գտնվում է Արցախի սովորական ժողովրդի ուսերին և նրանց համբերատարության ու համառության հաշվին է, որ իրավիճակը շարունակում է մնալ կառավարելի»,- հայտարարել է ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
Գ․ Ներսիսյանը խոսում է բոլորի անելիքներից, դիտարկումներ է անում ամեն ինչի շուրջ, մեղադրում և պահանջներ է ներկայացնում բոլորին, բացի իրենից։ Պետնախարարը, փոխանակ բացատրություն տալու ժողովրդին, թե իր պաշտոնավարման ընթացքում ինչ է արել, որպեսզի ժողովուրդը սովի չմատնվի, հացի խնդիր չառաջանա, պահանջներ է առաջադրում միջազգային դերակատարներին, մարդու իրավունքներից է խոսում աշխարհաքաղաքական «ռևերանսներ» է անում և այլն։ Կարծեմ այս հարցերը պետնախարարի պատասխանատվության տիրույթում չեն, դրա համար կա արտաքին գործերի նախարարություն և մարդու իրավունքների պաշտպան։
Այսինքն՝ կարելի է պնդել, որ պետական նախարարը ինքնախոստովանական ցուցմունք է տվել այն մասին, որ ինքն ի պաշտոնե ոչինչ չի անում և ի վիճակի չէ անել ստեղծված իրավիճակում, իսկ Արցախը կայուն է և գոյատևում է, որովհետև ժողովուրդը համբերատար տանում է իր լուծը։ Իսկ ժողովրդին, փաստորեն, լծել են կառավարությունը։
Այնինչ պետնախարարը պետք է խոսեր պաշտոնավարման ընթացքում իր արած-թողածի մասին։ Բայց արդյո՞ք ինչ-որ բան արվել է․․․