Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Խելացի երկրները դիվանագիտորեն սպասում են պատերազմի արդյունքներին, մենք՝ կադաստրի թղթին». Վ. Մարտիրոսյան

«Խելացի երկրները դիվանագիտորեն սպասում են պատերազմի արդյունքներին, մենք՝ կադաստրի թղթին». Վ. Մարտիրոսյան
208
Չորեքշաբթի, 21 հունիսի, 2023 թ., 03:02

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամբողջ աշխարհը շունչը պահած հետևում է ուկրաինական պատերազմի ընթացքին։ Արդեն չկա հին աշխարհակարգը, իսկ նորի ձևը և տեսակը որոշելու է Մարտի Դաշտը։
Խելացի երկրները դիվանագիտորեն սպասում են պատերազմի արդյունքներին։ Իսկ Հայաստանի իշխանությունները և քաղաքական դասի մի մասը մնացել է արդեն գոյություն չունեցող Արևմուտք-Ռուսաստան դիլեմայի տակ ու դեռ փորձում է այդ գոյություն չունեցող պարադիգմում ինչ որ շարժումներ անել։
Մյուս կողմից ամբողջ աշխարհը կարծում է, որ երկրների ու մարդկության ապագան որոշվում է Մարտի Դաշտերում, և միայն Հայաստանում կարծում են թե ապագան որոշվում է Կադաստրներում։
Ու այս «կադաստրային» սինդրոմը ոչ միայն գործող իշխանությունների աշխարհընկալումն, այլ ցավոք նաև քաղաքական դասի ու հասարակության մեծ մասին աշխարհի դրվածքի մասին պատկերացումներն են։
Սրա լավագույն ապացույցը մեր սեփական պատմության մեկնաբանության փիլիսոփայությունն է։ Օրինակ կա «պատմաբանների» մի փուլ, ովքեր պնդում են թե առաջին հանրապետությունը մենք կորցրեցինք ինչ որ արտաքին խարդավանքների արդյունքում։ Բայց ուշադրություն դարձրեք, որ այս «պատմաբանները» երբեք չեն խոսում այդ ժամանակ Մարտի Դաշտում տեղի ունեցածի մասին։
Այստեղ գլխավոր խնդիրը ոչ թե նրանց կողմից պատմության պրիմիտիվ կեղծումն է ու պատճառահետևանքային կապերի գլխիվայր ներկայացումը, այն այն, որ նրանք ժողովրդի մեջ սրսկում են միտքը, թե ամեն ինչ որոշվում է խարդավանքներով ու դրանց արդյունքում կնքված «կադաստրի թղթերով», այլ ոչ թե հաղթանակներով կամ պարտություններով։
Մեր որպես ազգ և պետություն լինել չլինելու հարցը գտնվում է խելացի դիվանագիտություն վարելու և մեր մեջից ուժ դառնալու կարողությունների մեջ»: