«Արցախում աղետ է սպասվում շատ մեծ, դո՛ւրս եկեք փոողոց»․ Սոֆյա Հովսեփյան
![]() 171 Չորեքշաբթի, 21 հունիսի, 2023 թ., 10:12 ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Արցախից գրում է․ «Բարի լույս ... Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, և ինձ ճանաչող մարդիկ։ Արցախը պարզապես շրջափակված չէ, Արցախում մարդիկ սովի են մատնվել, և եթե որևէ մեկը չգործի ընդամենը երկու երեք օր հետո աղետալի կլինի 120000 մարդու վիճակը։ Ես ֆիզիկապես ի վիճակի չեմ որևէ բան անելու, բայց խնդրում եմ, պասիվ ու անտարբեր մի եղեք։ համախմբվե´ք ու դուրս եկե´ք փողոց.... 1. Դեղատներում դեղորայքն ու կաթնախառնուրդները ավարտվում են, և մանկահասակ երեխաները մնում են սոված։ 2.Հացի պաշարը շատ քիչ է ու չի կարող շաբաթներ տևել։ 3. Հիվանդանոց դեղեր չեն հասնում 4. Չորս գյուղերից հիվանդներին չեն կարող հասցնել ոչ Ստեփանակերտ, ոչ Գորիս, անգամ շտապ օգնություն չեն թողնում հասնի: Թվարկել կարող եմ հազարավոր ... Բայց... Որպես մայր դուրս եկե՛ք փողոց, որպես կին, որպես տատիկ, որպես պարզապես հայ։ Դուրս գալ է պետք բոլոր դեսպանատների, ՄԱԿ կոչված անտերության, ՌԴ դեսպանատան դիմաց, պահանջել է պետք, տեր կանգնել է պետք ... Ժողովուրդ, խնդրում եմ, անջատման ռեժիմը անջատեք, աղետ է սպասվում շա՜տ մեծ ... Սպասում եմ արձագանքի ու քայլերի։ Ներեցեք որ ինքս չեմ անում այս ամենը, ավելի քան անզոր երբեք չեմ զգացել ինձ ...»։ Աղբյուրը` Սոֆյա Հովսեփյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
