Բաքվում ավարտվել է առևանգված հայ զինծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը
![]() 1406 Չորեքշաբթի, 21 հունիսի, 2023 թ., 18:25 Ադրբեջանի Գլխավոր դատախազության քննչական վարչությունում ավարտվել է մայիսի 26-ին ՀՀ ինքնիշխան տարածքից առևանգված Հարություն Հովակիմյանի ու Կարեն Ղազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքնությունը։ Քննությամբ պարզվել է նաև, որ հայկական դիվերսիոն խմբի անդամների մոտ, ովքեր փորձում էին փախչել, հայտնաբերվել են AKM մակնիշի Կալաշնիկով մոդելի մեկ հրազեն և 5,45 մմ տրամաչափի 10 պարկուճ, որոնք հանդիսանում են հանցագործության գործիքներ: Հովակիմյանին և Ղազարյանին վերջնակ մեղադրանք է առաջադրվել 206.3.2 (մաքսանենգ զենք-զինամթերքի տեղափոխում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 214.2.1, 214.2.3 (ահաբեկչություն մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազենի գործադրմամբ), 228.2.1 (նախապես համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից հրազենի ապօրինի ձեռքբերում, փոխադրում, պահպանում), 283.2.1 (ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելության և թշնամանքի հրահրում բռնության կիրառմամբ կամ դրա սպառնալիքով օգտագործումը) և 318.2 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում, որը կատարվել է կամ խմբով, նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից, կամ բռնություն գործադրելով կամ դրա կիրառման սպառնալիքով) հոդվածներով: Հունիսի 21-ին քրեական գործն ուղարկվել է ծանր հանցագործությունների դատարան»։ |

«HPV թեստավորումը միայն ապահովագրվածների համար է»․ Անուշ Պողոսյան
52116.04.2026, 16:42
Օգտագործվող շաքարի զգալի մասը «թաքնված» է վերամշակված մթերքներում
51916.04.2026, 09:00
ԱՄՆ-ում բժիշկը սխալ օրգան է հեռացրել ու դարձել բուժառուի մահվան պատճառ
157815.04.2026, 21:02
Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ»
62815.04.2026, 09:00
«Տառասխալներով, սխալ հրամաններով կառավարում են բուժաշխատողներին»․ Գևորգ Գրիգորյան
44214.04.2026, 12:30
«Հերթական սուտը՝ նախարարի շուրթերից». Անուշ Պողոսյան
59913.04.2026, 13:06
«Ումի՞ց եմ վախենում, այդ ովքե՞ր են»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
87710.04.2026, 15:18
«Սրտաբանը ստացել է այնպիսի ցածր աշխատավարձ, որ սեփական դիմումի համաձայն դուրս է եկել աշխատանքից»․ Գևորգ Գրիգորյան
89309.04.2026, 10:24
