Քաղաքական ճնշումների նոր ալիք․ «Փաստ»
![]() 233 Հինգշաբթի, 22 հունիսի, 2023 թ., 09:08 «Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռևս մեկ-մեկուկես ամիս առաջ, հղում տալով մեր իշխանական աղբյուրներին, տեղեկացրել էինք, որ առաջիկայում իշխանությունները «իրավական» գործիքակազմով քաղաքական ռեպրեսիաների նոր ալիք են պատրաստում: Նաև ընդգծել էինք, որ խոսքը վերաբերում է խոշոր «կալիբրի» ընդդիմադիր քաղաքական գործիչներին։ Օրերս ականատես եղանք, թե ինչպես ձերբակալվեց, իսկ հետո զավեշտալի պատճառաբանությամբ երկամսյա ժամկետով կալանավորվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Երեկ էլ Նիկոլ Փաշինյանի դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ նշվում էր, թե 2004 թվականին՝ Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար լինելու տարիներին, ՊՆ-ն 500 հազար դոլարով պարտքի դիմաց բանկից շինություն է ստացել և մեկ ամիս անց 90 հազար դոլարով վաճառել մեկ այլ բանկի: «Փաստ» թերթի տեղեկություններով, սա Նիկոլ Փաշինյանի և բացառապես նրա շահերը սպասարկող իրավապահ համակարգի հերթական փորձն է՝ առաջիկայում սպասվող բանակցային գործընթացների և հերթական զիջումների ֆոնին ընդդիմադիր դաշտը հնարավորինս լռեցնելու և սպասվող դիմադրության օջախները մարելու ուղղությամբ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
