Նոր սահմանափակումներ՝ առցանց շահումով խաղերի ոլորտում
![]() 502 Հինգշաբթի, 22 հունիսի, 2023 թ., 13:06 Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով օնլայն խաղատներում քաղաքացիների կողմից խաղադրույք կատարելու հարցին և դրանից բխող խնդիրներին, ասաց, որ ներկա կարգավորումներով օրենքը հնարավորություն է տալիս խաղացողներին իրենց խաղային հաշվին կցել բանկային և քարտային հաշիվներ, որոնք իրենց չեն պատկանում: «Նոր կարգավորմամբ մենք պահանջում ենք, որպեսզի դրամապանակ ունեցողին կցվի միայն իրեն պատկանող և իր անունով քարտային և բանկային հաշիվ: Սրանով մենք հետագայում հնարավորություն կունենանք արդեն սահմանափակումներ մտցնելու այլ փոփոխություններով նույն այդ նպաստ ստացողների կամ վարկային պարտավորություն ունեցողների համար: Այսինքն՝ այս գործիքը մեզ հնարավորություն կտա արդեն վերլուծություն իրականացնել այդ մարդկանց պրոֆիլները և սահմանափակումներ դնել այս ուղղությամբ»,- ասաց նախարարը: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
