Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Երբ ԵԽԽՎ-ն կդնի Ադրբեջանին անդամությունից զրկելու հարց՝ դա կլինի գործ». Հակոբ Բադալյան

«Երբ ԵԽԽՎ-ն կդնի Ադրբեջանին անդամությունից զրկելու հարց՝ դա կլինի գործ». Հակոբ Բադալյան
295
Շաբաթ, 24 հունիսի, 2023 թ., 03:18

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «ԵԽԽՎ կոշտ գնահատական է հնչեցրել Ադրբեջանի հասցեին և պահանջել Լաչինի միջանցքի ապաշրջափակում:
Մեզանում սա ներկայացվում է այնպես, կարծես Հաագայի արդարադատության դատարանի վճիռը՝ նույնի վերաբերյալ, այսինքն, նույնի վերաբերյալ դատավճիռը մեր ձեռքին չէ արդեն մի քանի ամիս: Չկատարվող դատավճիռը:
Ու այդ դատավճիռը ձեռքներիս, մենք ԵԽԽՎ բանաձեւ ենք այնպես կուլ տալիս, կարծես հենց դա էր պակասում:
Լավ են արել, իհարկե, ընդունել են: Դա նրանց պարտավորությունն է, որպես կառույց, որի անդամ Ադրբեջանը ոտքով, ձեռքով ու ամեն ինչով տրորում է այն արժեքներն ու նորմերը, որ սահմանված են այդ կառույցի անդամների համար:
Ինձ կհետաքրքրի, երբ ԵԽԽՎ կդնի Ադրբեջանին անդամությունից զրկելու հարցը: Դա կլինի գործ, իսկ մնացյալը՝ զեղում»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան