ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. «Մենք գնում էինք մեր բողոքը ցույց տալու, ոչ թե երկրում իշխանությունը տապալելու». Պրիգոժինը խոսել է

«Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մամուլի ծառայությունը հրապարակել է նրա 11 րոպեանոց մեկնաբանության աուդիոձայնագրությունը, որում նա բացատրում է, թե ինչն է ստիպել վագներականների երթին՝ դեպի Մոսկվա և ինչու «արդարության երթը» կանգ առավ։
Պրիգոժինը «վագներականների» «արդարության երթի» նախադրյալներն անվանել է «ինտրիգներն և չմտածված որոշումները», ինչի արդյունքում պատերազմում հաջողությունների հասած «Վագներ» ՄՌԸ-ի ստորաբաժանումները հուլիսին պետք է դադարեին գոյություն ունենալ։
Պրիգոժինի խոսքով՝ մարտիկներից գործնականում ոչ մեկը չի համաձայնել պայմանագիր կնքել ՊՆ-ի հետ (նախկինում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրաման է արձակել՝ պարտավորեցնելով բոլոր կամավոր ստորաբաժանումներին դա անել մինչև հուլիսի 1-ը)։
«Բոլոր փաստարկները, որոնք կային «Վագներ»-ը պահելու համար, օգտագործվեցին, բայց ոչ մեկը չիրականացվեց», - ասում է Պրիգոժինը: Նրա խոսքով, «վագներականները» պատրաստվում էին հունիսի 30-ին շարասյունով մեկնել Դոնի Ռոստով և հրապարակայնորեն զինտեխնիկա տեղափոխել պաշտպանության նախարարության «հատուկ գործողության» շտաբի մոտ։ Սակայն այն բանից հետո, երբ ճամբարը, ըստ Պրիգոժինի, խոցվել է հրթիռային հարձակման հետևանքով, որի հետևանքով զոհվել է 30 մարդ, հրամանատարները որոշել են անմիջապես առաջ գնալ։
Արշավի նպատակը, ըստ Պրիգոժինի, եղել է կանխելы մասնավոր ռազմական ընկերությունների ոչնչացումը և պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր մեղավոր են այս իրավիճակում:
«Մենք զգացինք, որ այն, ինչ պատրաստվում էինք ի ցույց դնել, բավական է»,- ասել է Պրիգոժինը: Նրա խոսքով, դադարեցման որոշման պատճառը «երկու հիմնական գործոն» էր՝ «ռուսական արյուն թափել» չցանկանալը և այն, որ «վագներականները» «գնացել էին բողոքի ցույց անելու, այլ ոչ թե երկրում իշխանությունը տապալելու»։
«Այդ պահին Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնեց իր ձեռքը և առաջարկեց իրավական լուծումներ «Վագներ»-ի հետագա աշխատանքի համար: Շարասյուները հետ դարձան և գնացին դաշտային ճամբարներ»,- ասել է Պրիգոժինը՝ չհստակեցնելով, թե դա ինչ որոշում է:
Պրիգոժինի խոսքով՝ «արդարության երթը» ցույց տվեց Ռուսաստանում անվտանգության ամենալուրջ խնդիրները։
«Եթե փետրվարի 24-ին հատուկ ռազմական գործողության մեկնարկի ժամանակ գործողություններն ստորաբաժանումների կողմից իրականացվեին այնպիսի մարզվածության ու բարոյական պատրաստվածության մակարդակի վրա, ինչպիսին ՄՌԸ-ինն է, ապա ամենը կտևեր մի քանի օր»,- եզրափակեց Պրիգոժինը:

«Խելքս գլուխս պիտի հավաքեի, հավաքել եմ․ բռնվի»․ Արթուր Դանիելյան
2512:54
«Սահմանադրության տեքստը կարող է լրամշակվել, բայց չի կարող դուրս գալ «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության շրջանակից». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3212:48
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3612:36
«Պատժամիջոցներն ու պատերազմը չեն խոչընդոտել երկրի առաջընթացը»․ Փեզեշքիան
11712:24
Անկանխիկ եղանակով կատարած վճարումների դիմաց հետվճար տրամադրելու միջոցառումը կերկարաձգվի մինչև 2027-ի դեկտեմբերի 31-ը (տեսանյութ)
5212:18
«Չգիտես ինչու՝ քաղաքացիությունից զրկելու դրույթը ներկայացվում է որպես սենսացիա»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
5312:12
Կառավարությունը հավանություն տվեց TRIPP-ի բաժնետիրական համաձայնագրին (տեսանյութ)
5811:54
«Ունենք մտահոգություններ՝ կկայացվի որոշում, որով Դավիթ Համբարձումյանին ընտրություններից կարող են չեզոքացնել»․ Գայանե Պապոյան (տեսանյութ)
5411:36