Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Նոր սահմանադրության նախագծի հեղինակն իրավաբան չէ և հայ չէ»․ «Հրապարակ»

«Նոր սահմանադրության նախագծի հեղինակն իրավաբան չէ և հայ չէ»․ «Հրապարակ»
27
Այսօր, 09:12

«Հրապարակ»-ը գրում է․ «Նոր սահմանադրության նախագծի տեքստում ոչ միայն իրավաբանական անգրագիտություններ, այլեւ օրենքների եւ միջազգային նորմատիվ ակտերի հետ հակասություններ կան եւ, որքան էլ զարմանալի է, բազմաթիվ վրիպակներ ու քերականական սխալներ, ինչից տպավորություն է ստեղծվում, որ նախագծի վրա իրավաբաններ եւ անգամ գեթ մեկ հայ չի աշխատել։ Բազմաթիվ օգտատերեր արդեն քանի օր է՝ «սխալների ուղղմամբ» են զբաղված։ Դիցուք՝ Հոդված 74.5․ «կարող են ընտրվել... յուրաքանչյուր ոք»։ Պետք է լինի՝ կարող է ընտրվել, եւ այսպես՝ տասնյակ սխալներ, որոնք շարադրողների, խմբագիրների, հաստատողների՝ հայերենին չտիրապետելու մասին են վկայում։ Նախագծում ձեւախեղվել են նաեւ որոշ պարզ եւ համընդհանուր ընկալում ունեցող հասկացություններ։ Օրինակ, «հայ ժողովուրդ» ձեւակերպումը տեղը զիջել է «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» հասկացությանը։