«Ինձ զեկուցվել է, որ միջազգային գործընկերները պատերազմը քիչ հավանական են համարում». վարչապետ

«Ինձ մի քանի անգամ զեկուցվել է, որ մեր միջազգային գործընկերները նույնպես պատերազմը քիչ հավանական են համարում ու կոչ են անում, որ ՀՀ ԶՈՒ-ն կտրուկ գործողություններ չիրականացնի, էսպես ասած, չեղած տեղից պատերազմ չսադրելու համար: Կարծում եմ ԶՈՒ ԳՇ-ի՝ ինձ տված զեկույցը նաև էս տեղեկատվության ազդեցությամբ է ձևավորվել»,- 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ այդ գնահատականի հետ համաձայն չի եղել. «Իմ հրահանգը միշտ եղել է այն, որ բարձր զգոնություն է պետք ապահովվել, լինել իրավիճակին համարժեք... 2020թ. հուլիսին ՊՆ-ում հրամկազմի հետ ունեցել եմ խորհրդակցություն, հարցրել եմ՝ ունե՞նք այնպիսի ինդիկատորներ, որի ի հայտ գալու դեպքում գնահատում ենք՝ վե՛րջ, հարձակում է տեղի ունենում, ասել են՝ այո՛: Իմ հրահանգը եղել է սա՝ եթե ինդիկատորներն ի հայտ գան, բանակը պետք է սահմանված ձևով գործի»,- նշել է Փաշինյանը:

«Խելքս գլուխս պիտի հավաքեի, հավաքել եմ․ բռնվի»․ Արթուր Դանիելյան
2512:54
«Սահմանադրության տեքստը կարող է լրամշակվել, բայց չի կարող դուրս գալ «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության շրջանակից». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3212:48
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3612:36
«Պատժամիջոցներն ու պատերազմը չեն խոչընդոտել երկրի առաջընթացը»․ Փեզեշքիան
11712:24
Անկանխիկ եղանակով կատարած վճարումների դիմաց հետվճար տրամադրելու միջոցառումը կերկարաձգվի մինչև 2027-ի դեկտեմբերի 31-ը (տեսանյութ)
5212:18
«Չգիտես ինչու՝ քաղաքացիությունից զրկելու դրույթը ներկայացվում է որպես սենսացիա»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
5312:12
Կառավարությունը հավանություն տվեց TRIPP-ի բաժնետիրական համաձայնագրին (տեսանյութ)
5811:54
«Ունենք մտահոգություններ՝ կկայացվի որոշում, որով Դավիթ Համբարձումյանին ընտրություններից կարող են չեզոքացնել»․ Գայանե Պապոյան (տեսանյութ)
5411:36